Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

27-ամյա Հովիկը խեղդամահ է արել «տարբեր տղամարդկանց հետ լինելուց հաճույք ստացող» կնոջը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Ի.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Պայմանագրային զինծառայող, 27-ամյա Հովհաննեսը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար: Խանդի հողի վրա նա խեղդամահ է արել կնոջը՝ իր երկու մանկահասակ երեխաների մորը:

2006 թվականին ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո Հովհաննեսը տուն է վերադարձել և ամուսնացել Համեստի (անունը փոխված է) հետ: 2007 թվականին ծնվել է նրանց դուստրը, 2009 թվականին՝ որդին:

Մինչև 2011թվականը, ըստ Հովհաննեսի, ապրել են հաշտ ու նորմալ կյանքով:

2011 թվականի աշնանային մի օր Հովհաննեսը տուն է մտել ու կնոջը «բռնացրել» իրենց անկողնում՝ հարևան գյուղի մի բնակչի հետ սեռական հարաբերություն ունենալու պահին:

Հովհաննեսը հայհոյել ու տանից հեռացել է: Երբ վերադարձել է, տեսել է, որ կինը երեխաներին վերցրել ու գնացել է հայրական տուն:

Մոտ մեկ ամիս անց Համեստը վերադարձել է, Հովհաննեսին խնդրել է, որ ների իրեն, հնարավորություն տա համատեղ կյանքը շարունակելու:

Ըստ Հովհաննեսի՝ ինքը կնոջը շատ է սիրել, ուստի ներել է ու թույլ է տվել, որ մնա իր կողքին:

Մոտ երկու շաբաթ անց, երբ ամբողջ ընտանիքը տանն էր, նրանց տուն է եկել այն նույն՝ անկողնում «բռնացված» տղամարդը ու Համեստին դուրս է կանչել:

Հովհաննեսը հասկացել է, որ տղամարդու նպատակը իր կնոջ հետ նորից սեռական հարաբերություն ունենալն էր, բայց նա չի կարողացել կնոջը հետ պահել:

Համեստն ամուսնուն ու երեխաներին թողել, օտար տղամարդու կանչով դուրս է թռել տնից:

Հովհաննեսը իր չմիջամտելը բացատրել է նրանով, որ չի ցանկացել վիճել այդ տղամարդու հետ… վախեցել է վեճ ու կռվից:

Այդ դեպքից հետո Համեստը դարձյալ երեխաներին հավաքել ու հայրական տուն է գնացել:

Բայց նա արդեն «ձևը» գիտեր. մի քանի օր հետո եկել, ներողություն է խնդրել, ու Հովհաննեսը դարձյալ ներել է: Իր ասելով՝ հույս է ունեցել, որ կինը կփոխվի, կդադարեցնի անբարո վարքագիծը:

2013թվականի ամռան սկզբին Համեստը հերթական անգամ երեխաներին վերցրել ու հայրական տուն է գնացել:

Հովհաննեսը մի օր այցելել է աներոջ տուն, տեսել է, որ այնտեղ երկու անծանոթ տղամարդիկ կան: Հետագայում պարզել է, որ նրանք իր կնոջ մոտ էին գնացել:

Աներոջ հարևաններն էլ Հովհաննեսի «աչքերը բացելու» փորձ են արել, պատմել են, որ Համեստի հետևից պարբերաբար մեքենաներով տղամարդիկ են եկել, Համեստին ինչ-որ տեղ տարել:

Հովհաննեսը խոսել է կնոջ հետ, կինը հերքել է, Հովհաննեսն էլ ցանկացել է հավատալ կնոջը:

Այնուամենյանիվ, Հովհաննեսն զգացել է, որ կինը շարունակում է իրեն դավաճանել, անբարո կյանքով ապրել, ինչի պատճառով բարեկամներն ու հարևանները երես են թեքել նրանց ընտանիքից, չեն ցանկացել շփվել նրանց հետ:

Դավաճանության յուրաքանչյուր՝ իրեն հայտնի դեպքից հետո Հովհաննեսը խնդրել է, որ կինը սթափվի, վերջ տա անբարոյական վարքին, կինն էլ խոստումներ է տվել, բայց շարունակել է նույն կյանքով ապրել:

Բանն այնտեղ է հասել, որ մի անգամ Հովհաննեսի կնոջը ուրիշ տղամարդու հետ «բռնացրել են» պատահաբար նրանց տուն այցելած՝ Հովհաննեսի հորեղբայրն ու հորաքրոջ որդին:

Վերջինս խոսել է Հովհաննեսի հետ, պատմել, որ Համեստը բազմաթիվ տղամարդկանց է ընդունում այն ժամանակ, երբ ամուսինը լինում է զինծառայության վայրում:

Հովհաննեսը նորից խոսել է Համեստի հետ: Վերջինս ինչպես միշտ ներողություն է խնդրել, ասել է, թե Հովհաննեսին սիրում է, ուզում է միայն նրա հետ ապրել:

Կնոջ խայտառակությունը կոծկելու համար Հովհաննեսն ընտանիքով այլ գյուղ է տեղափոխվել, բայց այդ գյուղում կինը բոլորովին չի հանդարտվել: Հարևանները շուտով ականատես են եղել նրա «ելույթներին»:

2014 թվականի հունվարի 3-ին Հովհաննեսն ընտանիքի հետ վերադարձել է նախկին գյուղ: Ո՞ւր պիտի փախչեր…

Բացի անբարո վարքից, Համեստը, ըստ Հովհաննեսի ու նրանց ծանոթների, աչքի է ընկել փնթիությամբ, երեխաների նկատմամբ անուշադրությամբ:

Հովհաննեսն աստիճանաբար իրեն զգացել է անելանելի վիճակում:

Հունվարի 12-ի երեկոյան Հովհաննեսն ընտանիքով հյուր է գնացել հարևանին:

Ժամը 22-ին տուն են վերադարձել, երեխաներին քնեցրել, հետո երկուսով անկողին են մտել:

Խոսել են իրենց ընտանեկան վիճակից:

Հովհաննեսը դարձյալ խնդրել է, որ կինը վերջ տա անբարո կյանքին, իսկ Համեստն անկեղծացել է ամուսնական անկողնում ու ասել, որ տարբեր տղամարդկանց հետ լինելը իրեն դուր է գալիս:

Այս հոգեմաշ զրույցը Հովհաննեսը շարունակել է… ամբողջ գիշեր:

Առավոտյան ժամը 7-ին, ըստ Հովհաննեսի, Համեստն ամուսնուն «անինքնասեր» է անվանել, ասել, որ նա ո՛չ կարգին ամուսին է, ո՛չ կարգին հայր, սեռական հայհոյանք է տվել, ասել, որ այդպիսի տղամարդն ապրելու իրավունք չունի:

Հենց այդ պահին է լցվել Հովհաննեսի համբերության բաժակը: Նա վերջնականապես զզված ու հիասթափված՝ երկու ձեռքերի բութ մատներով սեղմել է Համեստի պարանոցը ու խեղդամահ է արել նրան:

Ըստ Հովհաննեսի՝ Համեստը չի դիմադրել, իսկ ինքն էլ հասկացել է, որ սպանում է նրան, ու ցանկացել է, որ նա մեռնի, ու վերջ դրվի խայտառակությանը:

Հովհաննեսն այնքան է սեղմել կնոջ պարանոցը, մինչև համոզվել է, որ նա անշարժացել է: Հասկացել է, որ սպանել է Համեստին: Ավելի ուշ հասկացել է, որ… սխալ է արել, հանցանք չպետք է գործեր…

Դատարանում Հովհաննեսն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել ցուցմունքներ տալուց:

Տուժողի իրավահաջորդը՝ Համեստի հայրն ասել է, որ փեսան մի քանի անգամ իրեն զգուշացրել է դստեր անբարոյական վարքագծի մասին, ասել է, թե բաժանվելու է, ինքն էլ համաձայնել է՝ եթե անբարոյական է, բաժանվեք:

Սպանված կնոջ հայրը չի բացառել, որ իր աղջիկն անբարո վարք է ունեցել, բայց ասել է, որ Հովհաննեսն իրավունք չուներ նրան կյանքից զրկելու, կարող էր բաժանվել, և դրանով ամեն բան կավարտվեր:

Հարևանը հայտնել է, որ 2014 հունվարի 13-ի առավոտյան ժամը 8-ին տնից դուրս է եկել անասուններին կերակրելու, տեսել է Հովհաննեսին ու նրա երկու երեխաներին: Վերջիններիս հարցրել է, թե որտեղ է նրանց մայրը: 7-ամյա աղջիկը պատասխանել է, թե մայրը… քնած է:

Հովհաննեսը հետո մոտեցել է հարևանին ու ասել, որ Համեստը մահացել է: Ինքը սպանել է կնոջը:

Հարևանները հաստատել են, որ Համեստը անբարոյական է եղել, նաև՝ փնթի կին ու անուշադիր մայր…

Բարեկամներից ոմանք էլ ասել են, թե Հովհաննեսը պատահել է՝ լաց է եղել՝ կնոջ անբարո կյանքի մասին խոսելիս…

Ըստ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Հովհաննեսը հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում: Նա ընդամենը «հանդիսանում է պրիմիտիվ անձ»:

Շատ տարօրինակ է, որ նման գործով չկա դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն:

Անվերջ դավաճանություններից ու ստորացումներից հետո ի՞նչ հոգեվիճակում է մեղսունակ ճանաչված տղամարդը խեղդամահ արել իր կնոջը՝ պարզված չէ:

Վերջերս վերաքննիչ քրեական դատարանը համանման մի գործով տևական ժամանակ ծախսեց, որ նշանակի կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն, դատարան հրավիրի ու հարցաքննի հոգեբան փորձագետին, ով հաստատեց, թե փորձաքննված տղամարդը կնոջը խեղդամահ անելու պահին եղել է կումուլյատիվ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Հիշյալ գործով վերաքննիչը բեկանեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկեց ստորադաս դատարան՝ նոր քննության, որպեսզի տղամարդու արարքի քրեաիրավական գնահատականը նորից քննության առնվի:

Հովհաննեսի գործը իր փաստական հանգամանքներով մեկին մեկ հիշեցնում է վերոհիշյալ գործը և, եթե բողոքարկվի, չի բացառվում, որ նման ճակատագիր կարող է ունենալ:

Իսկ մինչ այդ՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննեսին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասով, և դատապարտել է 9 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատական ակտից երևում է, որ Հովհաննեսը պաշտպան չի ունեցել, այնպես որ հնարավոր է՝ չբողոքարկի էլ դատական ակտը, չվիճարկի իր արարքի քրեաիրավական գնահատականը՝ կապված սպանության պահի իր հոգեվիճակի հետ:

Միգուցե Հովհաննեսը նորից «հաշտվի» կատարվածի հետ, չնայած՝ դատական պրակտիկան ու գործի հանգամանքները այլ բան են «հուշում»…

Իսկ արարքի ճիշտ քրեաիրավական գնահատականը ոչ միայն պատժի առումով է նրան անհրաժեշտ, հնարավորինս շուտ որբացած երեխաների մոտ վերադառնալու նկատառումով, այլև ապագայում իր երեխաների աչքերին նայելու, ինքն իր ներսում իր արարքի իրական «դեմքն» ունենալու և կյանքն ավելի արժանապատիվ շարունակելու առումներով…

Օրենքը նաև խեղճերի համար է նույնը, իրավագիտակցության բացակայությունը մարդուն չի զրկում իր իրավունքներից…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում