Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Օվկիանոսն անցնել ու մեկ տարի անց ասել, որ զենքի գործարքը ցանկալի չէ՝ առնվազն տեղին չէ»

«Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հարցազրույցում արծարծված բոլոր հարցերը Հայաստանի ներքին կյանքի և ընդհանրապես Հայաստանի հետ որևէ կապ չունեն: Զենքի առքուվաճառքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, այն ժամանակ շատ քաղաքական ուժեր այդ հարցը բարձրացրեցին, իսկ իշխանությունները բոլոր մակարդակներով ասացին, որ դա մեզ չի վնասում՝ դա բիզնես գործարք է պարզապես»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ արգենտինական Clarin թերթին տված հարցազրույցին՝ այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանի խոսքերով՝ մեզ ու Արգենտինային բաժանում է մի ամբողջ օվկիանոս, և գնալ այնտեղ ու ասել, որ ցանկալի չէր այդ գործարքը, առնվազն տեղին չէր․ «Ինչ-որ խնդիր կա՝ կարող է լինել զուտ անձնական խնդիր, որ Հայաստանի կողմից խնդրվել է ու չի կատարվել, ասենք՝ որևէ բան են խնդրել նախարարներից մեկը Ռուսաստանից՝ Ռուսաստանը չի կատարել. նա այդ հարթության վրա փորձում է մեկ տարի առաջ արված գործարքը վերադարձնել քաղաքական երկխոսությունների շրջան: Երկրորդ՝ արտահայտություն կա, թե ինչու Հայաստանը չմտավ Մաքսային միություն, որ դրա մասին տեղյակ են մեր արևմտյան գործընկերները՝ չգիտեմ ինչի մասին է խոսում, որևէ մեկն այդ մասին տեղյակ չէ: Կարծում եմ՝ սա ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատճառ է, որ մայրցամաքն այն կողմ այդպիսի հայտարարություններ ենք անում»,- նկատեց Իսագուլյանը:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կարելի է ձախողված համարել Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելը․ «Կարծում եմ՝ այո, այստեղ մեկնաբանել, թե մեր առաջ պայմաններ են դնում, տեղին չէ: Հայաստանը շատ դեպքերում չգիտի, թե ինչ է անում, որովհետև շատ հարցերի դեպքում չունի այն ռազմավարական լուծումը, այդ առումով շատ հարցերում չի կողմնորոշվում: Այդպես մենք եվրոասոցացում էինք գնում, հետո իբր թե արագ քայլերով գնում էինք Մաքսային միություն, հիմա, չգիտես ինչու, այդ արագ քայլերը դանդաղել են: Մեր ռազմավարական գործընկերոջն ենք սկսել որոշակի պահանջներ ներկայացնել, որ պետք է ժամանակին ներկայացնեինք: Այսինքն՝ Հայաստանի հայտարարությունները կամ շատ ուշացած են, կամ էլ շատ առաջ ընկած»:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն ինքն իրեն դրել է մի վիճակի մեջ, երբ բոլորի համար՝ Հայաստանին պայմաններ թելադրելը դարձել է ցանկալի․ «Եթե դու քո նշաձողն այնքան ես իջեցրել, որ մարդիկ հնարավորություն ունեն անցնել քո վրայով, ապա էլ ինչո՞ւ չանցնեն»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում