Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մոսկվան ինքն է պատրաստ Երևանի հարցում որոշակի պաուզա վերցնել. Վադիմ Դուբնով

Մոսկվան պատրաստ է Երևանի հարցում որոշակի պաուզա վերցնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկինում Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան, ռուսաստանցի հեղինակավոր քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Հարավային Ամերիկայում Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին այն մասին, թե ցավալի է, երբ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին:

Նա նշեց, որ համաձայն չէ շրջանառվող տեսակետներին, թե հայ-ռուսական հարաբերություններում նկատվում է որոշակի սառեցում: Ավելին՝ Դուբնովը նշեց, որ չէր փորձի լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ Սերժ Սարգսյանն ասաց օրեր առաջ, քանի որ Սերժ Սարգսյանը հաճախ չէ, որ շփվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, իսկ այնտեղ խոսել է, քանի որ նման դիտարկումը Հարավային Ամերիկայում կունենար ավելի էական ազդեցություն, քան Հայաստանում կամ Մոսկվայում արած հայտարարությունը:

Դուբնովի խոսքով՝ նա հարցին կոնկրետ ու հստակ չի անդրադարձել և պարզապես իր վերաբերմունքն է արտահայտել այդ ամենին, ուստի կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը դրանով Մոսկվայում որևէ մեկին չի վիրավորել կամ հիասթափեցրել: «Ես չէի փորձի դրամատիզացնել այն, ինչ ասում կամ անում է Սերժ Ազատովիչը, չգիտեմ, թե ինչու է պետք այդքան լուրջ վերաբերվել այդ ամենին»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի եվրասիական ինտեգրացիային՝ նա ասաց, թե չի կարծում, որ Հայաստանը կտրուկ որոշումներ կկայացնի հատկապես եվրասիական ինտեգրացիային առնչվող հարցերում: Նրա համոզմամբ՝ պարզապես Մոսկվան է, որ այսօր այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանին շտապ ինտեգրելու հարցում, Մոսկվան ինքն է պատրաստ այդ հարցում որոշակի պաուզա վերցնել, քանի որ այս հարցի պարզ ու վերջնական լուծում չի տեսնում:

«Հաշվի առնելով մոսկովյան այս հանդուրժողականությունը՝ Սերժ Սարգսյանը կփորձի ցույց տալ իր վիրտուալ ինքնուրույնությունը»,- նշեց Վադիմ Դուբնովը՝ շարունակելով, որ զուգահեռ շարունակվում են Հայաստանի անդամակցության բանաձևի փնտրտուքի աշխատանքները, ինչը թույլ կտար ապահովել այնպիսի ինտեգրացիա, որ չհարուցի Աստանայի ու Մինսկի, Ադրբեջանի դժգոհությունը: Ուստի, Դուբնովի խոսքով, եթե այդ բանաձևը գտնվի ու համաձայնեցվի, ապա Հայաստանը ստիպված կլինի ինտեգրվել, իսկ եթե ոչ՝ մենք ականատեսը կդառնանք պաշտոնական Երևանի ինքնուրույնության ոչ մեկ արտահայտության:

Անդրադառնալով տեսակետներին, թե Ռուսաստանը կորցրել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց՝ ռուսաստանցի փորձագետն ասաց, որ չի հասկանում շրջանառվող այդ տեսակետները, որովհետև Ադրբեջանի ինտեգրացիան և Հայաստանի ինտեգրացիան երկու բացարձակապես տարբեր սցենարներ են, տարբեր թեմաներ:

«Հայաստանի անդամակցությունը կարևոր էր նախորդ տարվա սեպտեմբեր ամսին ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը կասեցնելու տեսանկյունից: Երբ այդ խնդիրը լուծվեց, հետագա զարգացումները ընթացան իներցիայով, առանց հետաքրքրության, քանի որ Ռուսաստանի՝ Հայաստանին ինտեգրելու ցանկությունը մարտավարական բնույթ էր կրում՝ առանց որևէ ռազմավարական զարգացման, ինչին և մենք ենք հիմա ականատես դառնում:

Իհարկե, Մոսկվան շատ կցանկանար, որպեսզի Ադրբեջանը միանար այդ պրոյեկտներին, քանի որ Ադրբեջանը այդ իմաստով շատ ավելի կարևոր է իր համար: Բայց ես չեմ կարծում, թե այս ամենի հարցում պետք է ընդհանուր կապ փնտրել, քանի որ դրանք անկախ թեմաներ են, և Ռուսաստանը դրանք չի կապում իրար»,- մեկնաբանեց Վադիմ Դուբնովը:

Հարցին՝ այս փուլում ի՞նչ է նշանակում «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հայտարարված հետախուզումը, երբ սա առաջին դեպքը չէ Հայաստանում ռուսական ընկերության իրականացրած չարաշահումների, և արդյոք պե՞տք է փնտրել քաղաքական ենթատեքստ՝ նա պատասխանեց՝ հարցի վերաբերյալ չունի որևէ գաղափար և չունի որևէ վարկած, ուստի պատրաստ չէ այդ մասին խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում