Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նորի՞ց գնում ենք փակ շրջան

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սենատին է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածությունը՝ Ռիչարդ Միլլզ, որը պրոֆեսիոնալ դիվանագետ է, աշխատել է տարբեր երկրներում՝ ինչպես արևելյան, այնպես էլ եվրոպական, իսկ նրա նշանակման վերջին երկիրը եղել է Բեյրութը, որտեղ աշխատում է 2012 թվականից՝ իհարկե, ոչ թե որպես դեսպան, այլ որպես փոխդեսպան:

Ռիչարդ Միլլզի թեկնածությունը ներկայացվել է Սենատ, ինչը նշանակում է, որ գործի է անցնելու հայկական լոբբին, որի համար Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունները հայկական խնդրի բարձրաձայնման ևս մեկ առիթ են, և հայկական լոբբին փորձում է հայամետ սենատորների միջոցով դեսպանների թեկնածուներից կորզել «ցեղասպանություն» բառը:

Ոչ մի կասկած չկա, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածում, որ հայկական լոբբին սկսելու է այս խնդրով ճնշումը Սպիտակ տան և առաջարկած թեկնածուի վրա:

Ասել, որ այս ամենը կարևոր չէ, իհարկե՝ սխալ կլինի: Հայկական հարցի բարձրաձայնման առումով յուրաքանչյուր հարմար առիթի օգտագործումը կարևոր է: Դա մի քաղաքական կռվան է, որ Հայաստանն ու հայությունը պետք է կարողանան օգտագործել հարմար առիթներով, առավել ևս՝ այսօր, երբ այդ գործոնի հնարամիտ և օպտիմալ օգտագործումը կարող է անմիջական կապ ունենալ Հայաստանի անվտանգության խնդիրների հետ:

Սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպանների նշանակման պրոցեդուրայի մասով մենք ամեն տարի բախվում ենք մի ցիկլի, որից դուրս գալ է հարկավոր: Հայաստանի նույն անվտանգության խնդիրները պահանջում են, հատկապես հայ-ամերիկյան հարաբերությունների մասով, որ մենք չլինենք նախապաշարումների և կարծրատիպերի գերի և չդառնանք մեկ խնդրի պատանդը՝ թեկուզ հենց հանուն այդ խնդրի, որովհետև անգամ այդ մեկ հարցի հետապնդման արդյունավետությունը պահանջում է բազում այլ հարցերում ադեկվատ արձագանքներ և անհրաժեշտ ծավալի ուշադրություն:

Խնդիրն այն է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանների թեկնածության քննարկումը կենտրոնանում է միայն Ցեղասպանության խնդրի վրա, դա դառնում է թեկնածությունների քննարկման առանցք, և որևէ այլ հարցի շուրջ հայկական հետաքրքրություն, շահերի ներկայացում, սպասարկում տեղի չի ունենում: Եվ սա այն դեպքում, երբ մենք աշխարհի հզորագույն երկրի հետ հարաբերություններում ունենք բազում այլ հարցեր՝ և ներքին, և արտաքին ոլորտներին, և անվտանգության խնդրի տարբեր բաղադրիչներին վերաբերող, որ պետք է կարողանանք հետապնդել, առաջ մղել, սպասարկել, ներկայացնել, բարձրաձայնել և դեսպանների թեման առիթ դարձնել այդ կապակցությամբ հայ-ամերիկյան թեկուզ անուղղակի քննարկումներ ծավալելու համար:

Հարցերի շրջանակը կարող է ներառել քաղաքականությունից մինչև տնտեսություն, տեխնոլոգիաներ, մշակույթ, որոնք ներկայիս ժամանակահատվածում ստացել են ռազմավարական նշանակություն:

Սակայն այս ամենի փոխարեն՝ ամբողջ ամերիկահայ ռեսուրսը կենտրոնանում է մեկ բառի վրա և, որպես կանոն, ոչինչ չի ստանում նաև այդ մասով, այսինքն՝ նույնիսկ այդ մեկ բառ կորզելու վրա կատարվող ռեսուրսային համակենտրոնացումը ըստ էության արդյունք չի տալիս, իսկ մյուս կարևորագույն հարցերը, որ պետք է տեղ ունենան հայ-ամերիկյան օրակարգում և պետք է լինեն ամերիկահայության ուշադրության կենտրոնում, մնում են անուշադրության մատնված, չձևակերպված, չբարձրաձայնված:

Այսպես՝ ամեն անգամ, երեք կամ չորս տարին մեկ, որքան ժամանակը մեկ որ կատարվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանների ռոտացիան: Արդյունքը՝ զրոյական, դեսպանները գալիս են, գնում, մեկ բառի շուրջ ապարդյուն աղմուկը կրկնվում է, և մենք կանգնում ենք փակ շրջանի մեջտեղում:

Պետք է հուսալ, որ գոնե հերթական անգամ մենք փակ շրջանում չենք հայտնվի և համաչափ կբաշխվեն դեսպանի թեկնածության ընթացքում ծավալվող քննարկումներին ներգրավված հայկական ռեսուրսները, որից կշահի հայ-ամերիկյան հարաբերությունը, ոչ թե կառաջանա հերթական ապարդյուն և անիմաստ աղմուկը: Պետք է հուսալ, բայց արդյոք այդ հույսը կլինի՞ իրատեսական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում