Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եմենի նախագահը գնում է Մուբարաքի ճանապարհով

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Եմենում, շատ նման է արաբական մյուս երկրներում` Եգիպտոսում և Լիբիայում, տեղի ունեցող իրադարձություններին:

Երեկ Եմենի հատուկ ծառայությունները ներխուժել են քաթարյան Al-Jazeera հեռուստաալիքի գարսենյակ և խլել հեռարձակումներն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները (նույնը տեղի էր ունեցել Կահիրեում, քանի որ այս ալիքը միակն էր, որ ուղիղ եթերում ներկայացնում էր Եգիպտոսի իրադարձությունները):

Չնայած այդ հանգամանքին՝ Al-Jazeera-ն ուղիղ եթերում ցուցադրում է մայրաքաղաք Սանա’այի հրապարակներից մեկում տեղի ունեցող ընդդիմադիրների ցույցը, որոնք պահանջում են նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականը:

Սալեհի օգտին չէ նաև այն փաստը, որ երեկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ Սալեհը պետք է գնա. «Մենք կարծում ենք, որ Սալեհի հեռանալն անխուսափելի է», ասել է Ժյուպեն:

Եմենում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած երեկ Եմենի պաշտպանության նախարարը հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել, որ դասալիք գեներալներին թույլ չի տա պետական հեղաշրջում կատարել և կպաշտպանի գործող նախագահին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Հիշեցնենք, որ երեկ մի քանի գեներալներ և ավելի քան 60 սպաներ հրաժարվել էին ենթարկվել գործող իշխանությանը, զորքեր էին մտցրել երկրի մայրաքաղաք և հայտարարել, որ թույլ չեն տա, որ խաղաղ ցուցարարների վրա կրակ բացեն: Նախագահ Սալեհի համար մտահոգիչն այն է, որ հրաժարական տված երկու գեներալները նույն ցեղից են, որից հենց ինքը` Սալեհն է:

Երեկ մենք տեղեկացրել էինք նաև, որ Սալեհը Սաուդյան Արաբիային խնդրել է միջնորդական դեր ստանձնել ներեմնյան հակամարտությունում: Այսօր լրատվամիջոցները փոխանցել են, որ Եմենի արտգործնախարարը Սալեհի նամակը տարել է Էր-Ռիյադ: Ենթադրություններ կան, որ հնարավոր է Սալեհը փորձում է հիմք նախապատրաստել` Սաուդյան Արաբիայում ապաստաան գտնելու համար՝ չնայած երկու երկրների հարաբերությունները ավանդաբար լարված են համարվում, իսկ Սալեհը դրանում քիչ «ներդրում» չունի:

«Դասալիք» մի քանի դիվանագետներին երեկ միացել են նորերը: Associated Press գործակալության հաղորդմամբ, ցուցարարների պահանջներին միանալու մասին են հայտարարել Եգիպտոսում և Արաբական երկրների լիգա կազմակերպությունում Եմենի դեսպանները: Այդ պահանջները պաշտպանելու մասին են հայտնել նաև Վաշինգտոնում 4 դեսպաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում