ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարարած հացադուլի մեջ քաղաքական տարր չի տեսնում։
«Նրա այդ քայլը քաղաքական չէ, եթե քաղաքական լիներ, ապա պետք է պայմանավորված կլիներ կուսակցության որոշմամբ, և նրա կուսակցության անդամներն էլ պետք է նրա հացադուլին միանային։
Բայց սա քաղաքացիական դիրքորոշում է, որը շատ հարգելի է, բայց որի քաղաքական արդյունավետության նկատմամբ ես դեռ վստահություն չունեմ։ Քանի որ սա քաղաքացիական դիրքորոշում է, իմ վերաբերմունքն էլ քաղաքացիական է. ես ցավում եմ, որ նա ԱԺ դահլիճում չէ։ Այսօր քննարկվող կարևորագույն հարցերի նկատմամբ ընդդիմադիր կոլեգաները մեր պայքարի մաս չեն կազմում»,- նշեց պարոն Հովհաննիսյանը։