Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Սահմանադրական փոփոխությունների փաթեթում կարող են արմատական փոփոխություններ լինել»

Իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթի հանրային քննարկումները շարունակվում են: Չի բացառվում, որ դրանցում արմատական փոփոխություններ լինեն՝ օրինակ՝ կապված եռաստիճան դատական համակարգի հետ և այլն` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական Գևորգ Դանիելյանը:

«Փոփոխությունների շրջանակը, թերևս, թելադրված է, ստացված առաջարկությունների և նկատառումների լայն ընդգրկվածությամբ, որոնց մի հատվածն անմիջականորեն վերաբերում է հենց այն հարցադրումներին, որոնց առնչությամբ նախագծում ներկայացված էին այլընտրանքային տարբերակներ՝ կառավարման ձևը, դատական ատյանների համակարգը և այլն: Մասնավորապես, նախագծում դրանք կփոխարինվեն բացառապես միասնական իրավական լուծումներ նախատեսող մոտեցումներով»,- ասաց հանձնաժողովի անդամը:

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մինչև հոկտեմբերի 15-ը հետաձգել է հանրային քննարկումների ժամկետը՝ կարևորելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված հարցերը խորությամբ ուսումնասիրելը: Հիմնական քաղաքական ուժերի դիրքորոշումը սահմանադրական փոփոխություններ անցկացնելու առթիվ չեն փոխվել և քաղաքական կոնսոլիդացիա խնդրի շուրջ չկա:

Մեր հարցին` կարծում եք մինչ հոկտեմբերի 15 որևէ բան կփոխվի՞ այդ առթիվ և հանձնաժողովին կհաջողվի՞ քաղաքական ուժերին և հասարակությանը համոզել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, Գ. Դանիելյանն ասաց. «Հարցադրմամբ անհարկի նույն հարթության վրա եք դնում քաղաքական ուժերին ու հասարակությանը. հարաբերական պասիվություն նկատվում է միայն որոշ քաղաքական ուժերի շրջանում, իսկ հասարակությունը, իրազեկվածության աստիճանի բարելավմանը զուգահեռ, աստիճանաբար հնարավորինս ակտիվ է ներգրավվում հանրային քննարկումների գործընթացին, ինչը նկատվում է նաև մարզային հանդիպումների ընթացքում: Վերջին հաշվով, հնչում են նաև կոնկրետ ակնկալիքներով ուղեկցվող մտահոգություններ ու սուր հարցադրումներ, ինչը ևս որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես անտարբերություն ու իբրև Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու հանրային պահանջի բացակայություն: Բացի այդ, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի առնչությամբ մենք ունենք մեկ գերխնդիր, այն է՝ առավելագույնս համարժեք ու մատչելի ներկայացնել այն, պարզաբանել առաջադրված հիմնադրույթների էությունը, միաժամանակ հավուր պատշաճի համակարգել բոլոր արձագանքները և դրանց վերլուծության արդյունքում կատարել համապատասխան լրամշակումներ: Ինչպես տեսնում եք, այդ գործառույթն ընդհանուր ոչինչ չունի համոզելու անհրաժեշտության հետ»:

Սահմանադրական փոփոխությունների ընդունման նախապես հայտարարված ժամանակացույցով նախատեսված էր, որ մինչ հուլիսի 1-ը իշխանության առաջարկած փոփոխությունները քննարկվելու էին քաղաքական դաշտի կուսակցությունների հետ՝ վերջիններիս առաջարկները հաշվի առնելու համար: Գ. Դանիելյանը մեր հարցին, թե քանի կուսակցության հետ է հանդիպել հանձնաժողովը, պատասխանեց, որ հանդիպում եղել է Դաշնակցության հետ բավական լարված իրավիճակում, և ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարել են, որ անժամանակ են համարում փոփոխություները: «Հիմնականում Դաշնակցությունը պատրաստակամություն հայտնեց, և եղավ հանդիպում իրենց կուսակցության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումը, ցավոք, մի փոքր լարված մթնոլորտում անցավ: Հայտարարություններ եղան, որ այս փուլում սահմանադրական բարեփոխումները դեռևս իրավաչափ չեն, չկա դրա համար հանրային պահանջ: Մենք էլ, բնականաբար, բերեցինք մեր փաստարկները՝ նշելով, որ առանձին այս հայտարարություններն այնքան էլ իրատեսական չեն, որովհետև երբ խոսում ենք լուրջ թերությունների, խնդիրների մասին և գտնում ենք, որ այս խնդիրները պետք է լուծենք, ապա դրանց լուծման մի մեծ հատված էլ հենց վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին»:

Ո՞ր ուժերից և ի՞նչ առաջարկներ են եղել և որո՞նք է ընդունելի համարում հանձնաժողովը` հարցին ի պատասխան Գ. Դանիելյանն ասաց. «Հանձնաժողովի տեսադաշտում են ոչ միայն այն առաջարկությունները, որոնք անմիջապես ուղղված են մեզ, այլև այնպիսիք, որոնք այս կամ այն ձևաչափով հրապարակվում են՝ մամուլում, գիտաժողովներում, բանավեճերի ընթացքում և այլն: Այս փուլում հանձնաժողովն ու քարտուղարությունը հավաքագրում ու համակարգում են նշված նյութը, իսկ ավարտուն տեսք ունեցող եզրահանգումներ առաջադրելու համար, բնականաբար, նախ հարկ է ավարտին հասցնել հանրային քննարկումների գործընթացը: Այնուամենայնիվ, դրանցից որոշ հարցերի շուրջ, թերևս, ձևավորվել է կոնսենսուս, օրինակ` արդեն այս փուլում առավել հիմնավորված ու իրավաչափ է համարվել եռաստիճան դատական համակարգը, որը, սակայն, ենթակա է լինելու էական վերանայումների»:

Ինչպես հայտնի է՝ ոչ իշխանական քառյակը հրապարակեց 12 կետանոց առաջարկություններ ուղղված իշխանությանը, որում կետեր կային երկրի կառավարման ձևի վերաբերյալ: Մեր հարցին` կա՞ն կետեր, որ ընդունելի են համարվել սահմանադրական փոփոխությունների առումով, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամն ասաց. «Այս փուլում դրանք դիտարկվում են բոլոր մյուս առաջարկությունների համատեքստում, ուստի դրանցից զուտ իրավական բնույթ ունեցող հարցադրումներին անդրադարձ կլինի իմ կողմից արդեն իսկ նշված ընթացակարգով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում