Wednesday, 22 03 2023
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը

Լրատվականների պետերը խոստացան «չցրել» լրագրողներին

Կտան, բայց` ոչ ամեն ինչ:

Եթե իշխանությանն իսկապես մտահոգում է ազգային անվտանգությունը, որը կարող է սպառնալիքի տակ հայտնվել, ասենք, ոչ ցանկալի և ոչ թույլատրելի տեղեկատվության հրապարակայնացման դեպքում, ուրեմն պետք է հրահանգ իջեցնի իր կառույցներին` լրատվամիջոցների հետ աշխատելու ճիշտ գործելաոճ մշակել և թույլ տալ` աշխատել հնարավորինս փոխադարձ վստահության մթնոլորտում:

Պետական կառույցների և լրատվամիջոցների միջև առկա հենց այս փոխադարձ անվստահությունն է, որ հաճախ պաշտոնական տեղեկատվությունն անմատչելի է դարձնում. այս կամ այն նախարարության լրատվական ծառայության պատասխանատուները լրագրողներին մեղադրում են անբարեխղճության` տեղեկությունները խեղաթյուրելու, առանց զգուշացնելու ձայնագրելու, առանց պաշտոնական աղբյուրից պարզելու` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու, օրենքին բավականաչափ չտիրապետելու մեջ, իսկ լրագրողներն էլ հակադարձում են, որ լրատվական ծառայությունները ինչ-ինչ նկատառումներից ելնելով` լրագրողներին հաճախ չեն տալիս հետաքրքրող հարցերի պատասխանը, միտումնավոր ուշացնում են, խտրական վերաբերմունք են ցուցաբերում լրատվամիջոցների նկատմամբ` որոշ դեպքերում ինֆորմացիան ստվերային կարգով տրամադրելով իրենց ցանկալի լրատվամիջոցներին: Այդ ամենի արդյունքում տեղեկությունը հասարակությանը հայտնի է դառնում առանց պաշտոնական պատասխանի, իսկ պաշտոնական պատասխանին սպասելու դեպքում տվյալ տեղեկությունը կորցնում է արդիականությունը և տվյալ լրատվամիջոցը այլ ԶԼՄ-ների հետ մրցակցության մեջ զիջում է դիրքերը: Եվ ստացվում է, որ հասարակությունը ոչ լիարժեք կամ առնվազն կասկածահարույց տեղեկություն է ստանում նաև պաշտոնական պատասխանի առկայության դեպքում:

Եվ ահա այդ երկու ճամբարների միջև առկա անջրպետը վերացնելու, կամ գոնե հարաբերությունները ավելի բարիդրացիական դարձնելու նկատառումով «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ կազմակերպել էր դատախազության, ոստիկանության, արդարադատության համակարգի ներկայացուցիչների և լրագրողների հանդիպում, որի ընթացքում քննարկում ծավալվեց «Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները իրավապահ մարմիններում» թեմայի շրջանակներում: Հանդիպման առաջին մասը շատ բուռն էր, և «փոխհրաձգությամբ» պարպվեցին կուտակված ասելիք-մեղադրանքները: Լրագրողներն ուզում էին իմանալ, թե ինչու են հանդիպում խոչընդոտների իրավապահ մարմիններից տեղեկատվություն պահանջելիս: Գլխավոր դատախազության Մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը ներկայացրեց տեղեկատվություն ստանալու այն սահմանը, որն ամրագրված է Հայաստանի և միջազգային իրավական փաստաթղթերում: Նա նշեց, որ տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ միասին լրագրողները պետք է հաշվի առնեն, որ գործ ունեն մարդու` օրենքով պաշտպանվող իրավունքների, անմեղության կանխավարկածի հետ, և նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ժամանակից շուտ հրապարակումը կարող է ձախողել նախաքննության հաջող իրականացումը. ասենք` մարդիկ ԶԼՄ-ներից իմանալով իրենց նկատմամբ նախապատրաստվելիք քրեական հետապնդման, կարևոր վկայի հարցաքննության մասին, կարող են փախուստի դիմել կամ ճնշում սկսել տուժողի նկատմամբ` ազդելով նախաքննության ընթացքի վրա: Բացի դա, լրագրողը չհասկանալով կարող է հրապարակել մարդու անձնական կյանքին վերաբերող, պետական, ռազմական գաղտնիք պարունակող և նմանատիպ այլ տեղեկություններ` վտանգ ստեղծելով անհատի և պետության համար (ցավոք, այստեղ ճշմարտության տոկոս կա):

Լրագրողներն էլ անցան հակահարձակման. նշվեց, որ իրավապահ մարմիններն առաջինն իրենք են խախտում անմեղության կանխավարկածը, հրապարակում ռազմական, պետական, նախաքննության գաղտնիքներ` պաշտոնական կայքերում տեղադրելով կասկածյալների անուն-ազգանունները, կամ միանգամից մարդուն ներկայացնում են որպես հանցագործ` չունենալով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Եվ դրան հակառակ` կարող են ընդհանրապես տեղեկություն չտրամադրել` մատնացույց անելով նախաքննության գաղտնիքը: Կոպիտ ասած` երբ պետք է մեկին «քացու տակ գցել», ԶԼՄ-ներին նաև թույլատրելիից ավելի ինֆորմացիա է տրամադրվում, իսկ երբ պետք է մեկին հովանավորել` ինֆորմացիան անմատչելի է դառնում կամ ապակողմնորոշիչ, լրագրողին թույլ չեն տալիս մտնել ՔԿՀ: Իհարկե, զեկուցողներից ՀՀ գլխ.դատախազության ԼԾ պետ Շահեն Տոնոյանը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանն այնքան էլ չընդունեցին ԶԼՄ-ների մեղադրանքները, սակայն համաձայնեցին լրագրողների այն դիտարկմանը, որ վստահության պակաս կա ու նաև շատ անելիք: Նաև նշեցին, որ այս քննարկման արդյունքում իրենք ավելի լավ ճանաչեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ինչը կհեշտացնի իրենց աշխատանքը: Կոնկրետ «Ժամանակն» ակնկալում է, որ իրավապահ համակարգերում ավելի լուրջ կվերաբերվեն լրատվամիջոցի հրապարակումներին, և ապօրինությունների մասին բարձրաձայնումներն իսկապես կդառնան քննարկման առարկա, և համարժեք միջոցառումների մասին կտեղեկացնեն նաև լրատվամիջոցին: Եվ երբ համագործակցության այդ առողջ հատիկը մենք տեսնենք` հավատացեք, որ վստահության մթնոլորտը կստեղծվի, համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, և ազգայինը, պետական համակարգը, մարդու իրավունքները վտանգելու դեպքերը կհասցվեն նվազագույնի: ԶԼՄ-ներն էլ, ասենք, «Ճ կլասի» լրագրողներին չպետք է մտցնեն իրավական ոլորտ. դա կարող է հենց լրատվամիջոցին վնասել` ֆինանսապես:

Ի դեպ, ԶԼՄ-ների ներկայացուցիչները ԻԱԿ-ից ակնկալում են` հաջորդ հանդիպմանը ապահովել նաև ՊՆ-ի (ցանկալի է` գեներալների) զինդատախազության ներկայացուցիչների ներկայությունը. նրանց էլ շատ ասելիք կա…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում