Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը բուժման կուրսը շարունակելու նպատակով կրկին մեկնում է Կուբա, որտեղ անցած տարի նա ենթարկվել էր չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վենեսուելայի Կոնգրեսին ուղղված իր ելույթում նախագահը բացատրել է, որ ինքը պետք է վերջին թերապիայից հետո 6 ամիս անց պլանային բուժում անցնի: 2011 թվականին հունիսին Չավեսը ենթարկվել էր առաջին վիրահատությանը՝ կապված ներկոնքային թարախակույտի հետ։











































