Իսրայելի զինվորական հետախուզության ղեկավար (AMAN), գեներալ-մայոր Ամոս Յադլինը Քնեսեթում հայտարարել է, որ Իրանի տարածքում հայտնաբերվել են երկու նոր միջուկային ռեակտորներ: AMAN-ի ղեկավարն ավելացրել է, որ Իրանը շարունակում է ամենամեծ վտանգը հանդիսանալ Իսրայելի գոյության համար, իսկ նրա միջուկային ծրագիրն անչափ վտանգավոր է: Նա նաև ասել է, որ միջազգային պատժամիջոցներն ազդում են Իրանի վրա: «Նրանք (իրանցիները) շարունակում են ուրանի հարստացումը, սակայն դա շատ դանդաղ է տեղի ունենում, քանի որ նրանք տեխնիկական ոչ քիչ անսարքություններ ունեն: Եվ սա այն պատճառով, որ Թեհրանը շատ զարմացած էր կիրառված պատժամիջոցներից, ինչպես նաև այն փաստից, որ Ռուսաստանն ու Չինաստանը պաշտպանեցին այդ պատժամիջոցները»,- եզրակացրել է AMAN-ի ղեկավարը: