Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Բոլոր կողմերը փորձում են օգտագործել Ղարաբաղյան հակամարտությունը. Մանվել Սարգսյան

Բոլոր կողմերը փորձում են օգտագործել Ղարաբաղյան հակամարտությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը, թե ստատուս քվոն վտանգավոր է դառնում:

Նա նշեց, որ համանախագահները սովորաբար պնդում են, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տարաձայնություններ չունեն: Սակայն, ըստ նրա, նրանց հայտարարությունները վկայում են այն մասին, որ կան տարաձայնություններ, քանի որ ամերիկյան կողմն անընդհատ փորձում է բոլորին հիշեցնել գոյություն ունեցող վիճակի, խաղի կանոնների մասին՝ զգալով, որ Ռուսաստանն այլ պատկերացում ունի հակամարտության կարգավորման հարցում:

Փորձագետն ասաց, որ Ռուսաստանի նպատակն է տարածաշրջանում ռուսական զորքերի տեղակայումը, Ադրբեջանին զենքով ապահովումը, որի պարագայում բնական է, որ ԱՄՆ ու Ֆրանսիայի կողմից փորձեր են արվում հավասարակշռել իրավիճակը՝ երևի թե Ռուսաստանին հասկացնելու համար, որ նա չի կարող տարածաշրջանում միակողմանի թելադրել:

«Երբ ասում են՝ ստատուս քվոն վտանգավոր է, բնական հարց է ծագում, թե ինչ փոփոխություն պետք է լինի: Էականը դա է: Հիմա Ռուսաստանը ուզում է զորքեր տեղակայել, Ամերիկան՝ տարածքներ հանձնենք, այսինքն՝ ստատուս քվոյի փոփոխությունը տարբեր ուղղություններ ունի, այդ փոփոխությունների մասին կոնկրետ չի խոսվում: Այնպիսի փոփոխություններ են պետք, որոնք ռեալ հնարավոր են: Ադրբեջանի մոտեցումը հետևյալն է. սա մերն է՝ կամ խաղաղ տվեք մեզ, կամ մենք կփորձենք ուժով վերցնել:

Այս իրավիճակում ինչ կարող ենք առաջարկել ու ինչ կարող ենք անել: Կարգավորման մասին ներկայումս դժվար է խոսել: Ունենալով այսպիսի տեսակետ՝ Ադրբեջանը թույլ չի տա կարգավորում: Փոխվում են միջազգային հարաբերություններն ու միջազգային դիրքորոշումները. սա է , որ իսկապես երևում է: Ստատուս քվոն միայն տարածաշրջանային պարամետրերը չեն, այլ նաև միջազգային դիրքորոշումները, վերաբերմունքը, իսկ այդ միջազգային դիրքորոշումները կտրուկ փոխվում են: Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում Ռուսաստանում, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում, տարածաշրջանում ամեն ինչ փոխվում է: Ուստի շատերը կարծում են, որ արդեն իսկ տարածաշրջանային պարամետրերը պահպանելը դժվարանում է: Սակայն ինչ են առաջարկում ու ինչն է ռեալ այդ առաջարկվածի մեջ՝ շատ դժվար է ասել»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը:

Վերջինս ասաց, որ նոր իրավիճակում Ռուսաստանը լավ չի հասկանում՝ ինչ է ցանկանում. «Ռուսաստանը շատ է հետաքրքրված Ադրբեջանով և ամեն կերպ փորձում է Ադրբեջանին ներքաշել իր ինտեգրացիոն պրոյեկտների մեջ. խնդիրը դա է: Իսկ Ադրբեջանը, բնականաբար, ամեն տեղ Ղարաբաղ է տեսնում: Բայց մենք տեսանք Լավրովի հայտարարությունը Բաքվում, երբ ասաց, որ պետք չէ այդ խնդիրները խառնել իրար, որը ևս դիրքորոշում է և կարևոր դիրքորոշում, այսինքն՝ նա չի կապում դրանք իրար հետ: Իսկ թե դա ինչ է նշանակում՝ Ռուսաստանը գիտի:

Չեմ կարծում, թե այս իրավիճակում որևէ երկիր հստակ դիրքորոշում ունի, բոլորը փորձում են օգտագործել Ղարաբաղյան հակամարտությունը, առևտրի առարկա դարձնել, իրար զսպելու առարկա»,- ասաց նա:

Անդրադառնալով եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին՝ նա ասաց, որ Հայաստանը չի միանա այդ պրոյեկտներին, քանի որ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել դրանց, իսկ Հայաստանը Ռուսաստանին հետաքրքիր էր այդ պրոյեկտներում Ադրբեջանին ներքաշելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում