Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

«Երբ վարչապետը բոլորին հավասար աչքերով նայի`տնտեսությունը կզարգանա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, երկու ամիս է, ինչ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է հավասար խաղի կանոններով աշխատելու մասին: Դուք նկատո՞ւմ եք, որ արդեն հավասար պայմաններ են գործում:

– Շատ լավ կլինի: Այն մարդիկ, ովքեր խախտում են այդ կանոնները, նրանք նույնպես գոռում-գոչում են, թե հավասար պայմաններ են պետք: Խախտողներն ու չխախտողները նույն բանն են ասում: Ես՝ որպես գործարար, կուզենամ, որ հավասար պայմաններ լինեն: Եվ ոչ թե մեկը զբաղեցնի պետական պաշտոն և ունենա բիզնես, բայց ցավոք սրտի դա չի լինի առաջիկա 20-30 տարիներին:

– Ինչո՞ւ:

– Որովհետև բոլորը զբաղվում են բիզնեսով: Նախ պաշտոնյաները չպետք է զբաղվեն բիզնեսով: Նրանք թող աշխատանքից դուրս գան, հետո ինչով ուզում են, թող զբաղվեն:

– Բայց չէ՞ որ մի քանի տարի առաջ Դուք էլ պաշտոնյա էիք և բիզնեսով էիք զբաղվում:

– Ես Ազգային ժողովի պատգամավոր էի և իմ բիզնեսները հանձնել էի կառավարման: Հետագայում, երբ ես պատգամավոր չէի, սկսեցի զբաղվել բիզնեսով: Եթե մարդը աշխատում է պետական մարմիններում, ճիշտ կլինի, որ չօգտագործեն իրենց հնարավորությունները՝ խախտելով հավասար պայմանների սկզբունքը:

– Տարիներ առաջ հրապարակումներ կային, որ Ձեր բիզնեսը նույնպես հավասար պայմաններում չի գործում, գազի «լևի» գծեր ունեիք և այլն:

– Այո, «լևի» գիծ մենք ունեցել ենք, բայց դա չի վերաբերում հավասար պայմաններին: Դա երկու տնտեսվարող սուբյեկտների մեջ առաջացած խնդիր էր:

– Իսկ Հ. Աբրահամյանի հայտարարությունից հետո Ձեզ պատկանող բիզնեսն ամբողջությամբ հարկային դաշտո՞ւմ է գործում, թե՞ շատերի նման ստվերում է:

– Ինչպես կարող եմ ստվերում աշխատել: Շատերը ունեն վլաստ, չինովնիկի հնարավորություն և կարողանում են: Ես ինչ վլաստ ունեմ, որ անհավասար լինեմ: Եթե ես որևէ խախտում անեմ, հազարավոր մարդիկ մեղվի նման կթափվեն իմ վրա:

– Իշխող Հանրապետական կուսակցության անդամ եք, և կարծիք կա, որ ՀՀԿ-ի անդամ շատ գործարարներ ստվերում են գործում: Եվ որ այդ կուսակցությունն ու իշխանությունն իր անդամ պաշտոնյաներին ու գործարարներին տալիս է այդ արտոնությունը:

– Դուք ինչ ասում եք, հավանաբար նախկինում է եղել: Վերջին ժամանակներում այդ արտոնությունները չկան ոչ միայն ինձ, այլ շատ-շատերի համար:

– Այդ դեպքում ինչո՞ւ եք կարծում, որ առաջիկա 20-30 տարիներին հավասար պայմաններ չեն լինի:

– Քանի դեռ մեր Սահմանադրությունը չի փոխվել, քավոր-սանիկական, բարեկամական կապերը չեն դադարել մեր երկրում գործոն լինել, դրա համար էլ ես չեմ հավատում:

– Սահմանադրության մեջ ի՞նչ փոփոխություն եք ուզում:

– Ես կցանկանայի, օրինակ, նախարարի փոխկապակցված անձինք՝ եղբայրը, քույրը, կինը, զավակները որևէ պետական պաշտոն չզբաղեցնեն:

– Այնուամենայնիվ այս երկու ամիսներին գործարար միջավայրում դրական փոփոխություն նկատե՞լ եք:

– Ինչ փոփոխություն զգամ, եթե երկրում տնտեսություն չկա, գումար չկա, շինարարություն չկա: Ամենակարևոր շարժիչ ուժը շինարարությունն է, որտեղ եթե ներդրում չկա, ինչ փոփոխության մասին է խոսքը: Պետք է շինարարություն լինի, որ շինանյութ վաճառվի, մեքենաներ աշխատեն, մարդիկ աշխատեն:

– Շինարարությունը ժամանակին, ճիշտ է, երկնիշ աճ ապահովեց, բայց տնտեսությունը միակողմանի զարգացրեց: Տնտեսության մեջ դիվերսիֆիկացիա չկար:

– Ո՛չ, այդ շինարարության դրական ազդեցությունը մինչև հիմա կա: Իսկ ինչ վերաբերում է հավասար դաշտին, ապա ես մանրամասն չեմ ուսումնասիրել: Մանրակրկիտ ուսումնասիրության կարիք է զգացվում, թե իրականում դա սկսե՞լ է գործել: Երկու ամիսը շատ կարճ ժամանակ է նման փոփոխությունների համար: Բայց երբ վարչապետը նման հայտարարություն է արել, դա շատ լավ ցանկություն է: Թե չէ` ինչ է նշանակում՝ մարդը պետական մի կառույցում է աշխատում, կինն ու որդին՝ մեկ այլ կառույցում: Արդեն քյոխվայության նման բաներ են առաջացել: Այդպես չի կարելի: Հիմա վարչապետը ինքը պետք է հասկանա՝ ուզում է լինել հարկահավաք ֆինանսների նախարարությա՞ն վարչապետը, թե՞ բոլոր քաղաքացիների, գործարարությամբ զբաղվողների, թոշակառուների, ընդդիմության վարչապետը: Երբ որ վարչապետը բոլորին հավասար աչքերով նայի, այդ ժամանակ տնտեսությունը կզարգանա:

Պարզապես մենք գնահատելով այսօրվա իրավիճակը՝ պետք է շատ արագ փոփոխությունների գնանք մեր մտածելակերպի և օրենքների մեջ: Առաջին հերթին՝ մեր մտածելակերպի մեջ: Հասարակությունն այնպայման պետք է փոփոխությունների պահանջատեր լինի, թե չէ` ոչինչ չի ստացվի: Եթե հասարակությունն անտարբեր կլինի, ուրեմն այս վիճակը մեզ մոտ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր ոք կհասկանա, որ ինքն է այս իշխանության ու պետության տերը, և իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իսկ անտարբերությունը չինովնիկին ոգևորում է ավելի թերի աշխատելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում