Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պղտոր ջրի ձկնորսներն ու ձկները

Հայաստանի իրականությունը ապրում է նախընտրական իրավիճակին բնորոշ կանոններով, և այստեղ գուցե կան ափսոսանքի արժանի տարրեր, որոնք կարող էին և չլինել, որոնք ցանկալի է, որ չլինեին, բայց նաև թերևս անխուսափելի է, որ չլինեն: Բանն այն է, որ ընտրությունները Հայաստանում «պղտոր ջրի» են նման և որքան մոտենում են, որքան նրանց շունչը մոտենում է, բնականաբար այնքան ավելանալու են պղտոր ջրում ձուկ որսալ ցանկացողները:

Նրանք ընտրությունից ընտրություն հենց դրան են սպասում, ծվարում են մի հով անկյունում, մինչև ջուրը նորից պղտորվի, մինչև նորից ընտրությունների շունչը գա, և իրենք դուրս գան որսի: Արդ, ուրեմն ամենևին չպետք է զարմանանք, եթե տեսնենք, որ շեշտակիորեն ավելանալու է հայրենիքի փրկիչների քանակը, որ բազմապատկվելու է նրանց եռանդը, որ շատերը նույնիսկ կարող են պապից ավելի կաթոլիկ երևալ:

Դա միանգամայն բնական մի իրավիճակ է, որ Հայաստանում շատ անգամ ենք տեսել: Եվ նաև պետք չէ անհանգստանալ այդ կապակցությամբ, որովհետև շատ բան տեսած բազմաչարչար հայ հասարակությունը ձեռք է բերել ինդիկատորին հատուկ գերզգայուն որակներ, որոնք նրան թույլ են տալիս նույնիսկ մեջքով զգալ կեղծն ու անկեղծը, թատրոնն ու իրականությունը, խորամանկ խաղերն ու անձնուրաց նվիրումը:

Հայաստանի հասարակությանը մոլորեցնելն արդեն այնքան էլ հեշտ չէ, որովհետև հասարակությունը բավական հասունացել է և շատ արագ է կողմնորոշվում` ով ով է: Հայաստանում ջրերը նորից պղտորվում են, սակայն այդ ջրերի մեջ արդեն ձուկ չի մնացել, և պղտոր ջրի ձկնորսներին անխուսափելի հիասթափություն է սպասում: Հետևաբար պետք չէ խառնվել, խուճապի մատնվել, պետք չէ էմոցիաներին տրվել: Անհրաժեշտ է պահպանել հանգստություն, սառնասրտություն: Ամեն մարդ թող անի իր գործը, ինչին հավատում է: Ամեն մարդ թող շարունակի իր կյանքը ապրել, իր պայքարը պայքարել:

Պետք է վստահել հասարակությանը, քանի որ անցած տարիների ընթացքում հասարակությունը ունեցել է շատ կորուստներ, սակայն ձեռք է բերել անգնահատելի մի բան` փորձառություն: Ի վերջո, բոլորն են անցնում այդ հասարակական փորձառության փորձությունը, և ինչպես վերջին տարիների նախադեպերն են ցույց տալիս, անցնողների մեծ մասը ոչ թե շարունակում է ձուկ որսալ պղտոր ջրերում, այլ ինքն է դառնում ձուկ, ընդ որում` պահածոյացված:

Անուններ չտանք, հավատացած ենք, որ դրանք բոլորին են հայտնի: Ընդամենը բավարարվենք հայտնի ճշմարտությամբ, որ անհրաժեշտ է պարզապես ազնիվ ու անկեղծ լինել հասարակության հետ, իսկ մնացյալը հասարակությունն արդեն ինքը կորոշի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում