Իսպանիան որոշել է անձնագիր տալ օտարերկրյա պետությունների այն բոլոր քաղաքացիներին, որոնք երկրում ավելի քան 160 000 եվրո արժողությամբ անշարժ գույք ձեռք կբերեն, հայտնում է internovosti.ru-ն:
Ներկայումս Իսպանիայում այնպիսի իրավիճակ է, որ դատարկվում է մոտ 700 000 բնակարան:
Հիմնականում բնակեցված են դեռ չվաճառված նորակառույցներում, նաև նրանք, որոնք նախկինում գրավի տակ են եղել:
Իսպանիայի կառավարությունը մտադիր է ներմուծել այս օրենքը մի քանի շաբաթում:
Հիշեցնենք, որ անշաժ գույքի ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալը Եվրոպայում շատ է տարածվել. Պորտուգալիան, օրինակ, քաղաքացիություն է առաջարկում 500 000 եվրո արժողությամբ անշարժ գույք գնելու դիմաց, Իռլանդիան` 400 000 եվրո:











































