ԱՄՆ-ում առաջին անգամ կիրականացվեն թռչող ծանր անօդաչու ռազմական X-47B սարքավորման՝ ավիակրից արձակելու փորձարկումներ։ Այս մասին ասվում է երկրի ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրության մեջ:
Փորձարկումների անցկացման համար անօդաչու սարքը տեղադրվել է «Հարի Տրումեն» ավիակրի վրա, որը գտնվում է Վիրջինիա նահանգի Նորֆոլքի բազայում:
Ռազմական թռչող սարքավորման թևերի երկարությունը ավելի քան 19 մետր է:











































