Լոնդոնի «Չելսի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է թիմի հարձակվող Ֆերնանդո Տոռեսի մրցելույթների մասին: Մարզիչի խոսքով՝ Տոռեսը կարող է վերադարձնել նույն մարզավիճակը, որն ուներ «Լիվերպուլ»-ի կազմում խաղալու ժամանակ:
«Ես փորձում եմ վստահություն հաղորդել Տոռեսին: Մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպես կարող ենք նպաստել նրա խաղի զարգացմանը:
Տոռեսն այժմ այն մակարդակով չի խաղում, որով որ կարողանում էր խաղալ նախկինում: Թիմը պիտի օգնի նրան»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Բենիտեսը:







































