Երբ Արևելյան Եվրոպայի երկրներում ապրող ընկերները սկսել են բողոքել իրենց երկրներում հարբած աղմկող զբոսաշրջիկներից, ամերիկացի ֆոտոլրագրող Ամանդա Ռիվկինը որոշել է այս թեման ավելի խորը ուսումնասիրել:
Պրահայում Ռիվկինը մի քանի փեսացուների ընկերների համար կազմակերպված երեկույթների է մասնակցել, ովքեր ժամանել էին Նիդերլանդներից և Անգլիայից նախահարսանեկան այդ արարողությունը տոնելու համար:
Նրանցից շատերը բնականաբար սթրիփ ակումբներ են հաճախել, որոնք այժմ կենտրոնացած են միայն մեկ թաղամասում: Արևմտյան շատ եվրոպացիների համար սա հանգստյան օրերին զվարճանալու էժան միջոց է: Դրանից բացի Պրահան զբոսաշրջիկների համար Եվրոպայի գլխավոր քաղաքներից մեկն է: