Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Վարկ տամ` տոկոսադրույք բարձրացնելով

Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հորդորեց վերջիններիս «գյուղացու կողքին լինել»:

Թե ինչպես են սա հասկացել մեր բարձրաստիճանները` դժվար է ասել, բայց տրամաբանությունը հուշում է, որ «գյուղացու կողքին լինելը» ենթադրում է գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ, իսկ այդ պայմանների մեջ մտնող կարևորագույն սկզբունքներից մեկը էժան` ցածր տոկոսադրույքներով վարկերն են:

Ս.Սարգսյանը նույնիսկ հատուկ դիմեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին: «Բազմաթիվ անգամ, պարո՜ն Ջավադյան, ինքներդ եք հնչեցրել, որ ինֆլյացիայի հարցում գյուղատնտեսությունը շատ մեծ նշանակություն ունի: Եթե մեծ նշանակություն ունի, ինչո՞ւ ավելի հետևողականորեն չեք զբաղվում գյուղով, գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր բանկերը առևտրային բանկեր են, որ նրանք բիզնես են անում, և անհարկի միջամտությունները նրանց գործունեության մեջ, իհարկե, կարող են շատ վատ հետևանքներ ունենալ: Բայց նրանց ավելի ակտիվ ուղղորդել դեպի գյուղատնտեսություն, դրա համար պայմաններ ստեղծելով, կարծում եմ` կարող եք, և դա պետք է ավելի էական տեղ ունենա ձեր գործունեության մեջ»,- ասել էր Ս.Սարգսյանը:

«Գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ» ավելի ակտիվ զբաղվելը պետք է որ նաև հենց ենթադրի էժան գյուղացիական վարկեր: Իսկ ինչպե՞ս կարող է ԿԲ-ն հասնել նրան, որ էժան գյուղացիական վարկեր տրամադրեն առևտրային բանկերը: Հիմնական ձևը վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումն է: Սակայն վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեր ԿԲ-ն այս տարի բարձրացրել է արդեն 2-րդ անգամ: Նախ այն բարձրացվեց 0.5%-ով փետրվարի 8-ին` սահմանվելով 7.75%, ապա ևս 0.5 տոկոսով մարտի 4-ին` սահմանվելով 8.25%:

«Բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքն ու խստացնելով պարտադիր պահուստավորման նորման` ԿԲ-ն փողը քաշում է տնտեսությունից և թանկացնում այն: Հիմա այս քայլը ո՞նց պետք է բերի տնտեսության և մասնավորապես գյուղատնտեսության աշխուժացմանը, տրամաբանությունը ո՞րն է»,- հարցնում է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը անպայման հանգեցնելու է վարկերի, այդ թվում` գյուղացիական վարկերի տոկոսադրույքների աճի: Վարկերի տոկոսադրույքների աճի է հանգեցնելու նաև ԿԲ մեկ այլ խստացում, որը վերաբերում է արտարժութային ավանդների պարտադիր պահուստավորման նորմայում դրամի մասնաբաժնի մեծացմանը: 2 օր առաջ այս փաստը արձանագրեց նաև Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: «Ավելի շատ դրամ պահուստավորելու համար մենք ստիպված ենք ինչ-որ տեղից ավելի շատ դրամ հայթայթել: Սրա և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման արդյունքում մի քանի հնարավոր տարբերակներ են առաջանում: Առաջին` արտարժութային ավանդների տոկոսադրույքների իջեցում, երկրորդ` դրամային ավանդների տոկոսադրույքների բարձրացում, երրորդ` տոկոսային մարժայի ավելացում: Այսինքն` բանկի համար հավելյալ տոկոսային ծախսեր են առաջանալու, ինչը կանդրադառնա նաև տնտեսության վրա: Որովհետև եթե մենք խոսում էինք այն մասին, որ վարկավորման տոկոսադրույքները պետք է իջնեն, այսօր արդեն դրա մասին սխալ կլինի խոսելը: Բանկերը ստիպված են լինելու փոքր-ինչ բարձրացնել տնտեսվարողներին տրվող վարկերի տոկոսադրույքները` նույնիսկ այն պայմաններում, երբ այսօր բավական մեծ մրցակցություն կա բանկերի միջև»,- ասել էր Տ.Դավթյանը:

Իհարկե, իշխանության որոշ ներկայացուցիչներ տնտեսագիտական բոլոր դասագրքերին հակառակ մտքեր էլ կարող են հայտնել, ինչպես օրինակ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Երբ որ փողը թանկանում է, ի՞նչ է տեղի ունենում» հարցին նա երեկ բառացիորեն պատասխանեց. «Փողը չի թանկանում, էժանանում է. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բացարձակ ուրիշ խնդիր է»:

Այնպես որ, Ս.Սարգսյանի` «գյուղացու կողքին կանգնելու» դրույթը և դրա գործնական կիրառումը այս իշխանությունների խոսքի ու գործի տարբերության ամենաակնառու փաստերից մեկն է:

Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում