Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռեստորանների, բարերի, կարաոկեների բիզնեսն իրականացվում է բնակիչների հանգստի հաշվին

Այսօր  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

Հարգելի պարոն Մարգարյան,

Վերջերս անընդհատ, տարբեր առիթներով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարում եք, որ լսեն Երևանի բնակիչների բողոքները, ինչպես վերջերս Դուք հայտարարեցիք, նրանց «դարդերն» համարեն իրենցը, սակայն երևանցիները տարիներ շարունակ դժգոհում են տարբեր «դարդերից» ու՝ «ձայն բարբառո հանապատի»:

Օրինակ, մամուլում հրապարակված (1in.am,13:15, 07.07.2014թ.) վերջին բողոքն այն մասին էր, որ Խանջյան փողոցի 31 շենքի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են շենքի նկուղում տեղակայված կարաոկե բարի աղմուկից: Ի դեպ նման 12-13 բար կա տեղակայված Խանջյան փողոցի նկուղներում և այդ փողոցի բնակիչների դժգոհությունը մեծ է: Չնայած քաղաքապետարանի կողմից այս բարերն արդեն զրկվել են 24 ժամյա գործունեության թույլտվության լիցենզիայից, սակայն, ինչպես պնդում են բնակիչները, վիճակը չի փոխվել: Ավելին, ինչպես վերոնշյալ «Մեր դեմ խաղ չկա. Խանջյան փողոցի բար-կարաոկեները քաոսի են վերածել բնակիչների անդորրը» հոդվածի հեղինակն է պնդում, նշված հատվածի որոշ հաստատությունների դռներին փակցված վահանակները հուշում են, որ կարաոկեն աշխատում է 24 ժամյա ռեժիմով: Ճիշտ նույն պատմությունն ու քաշքշուկն է Մաշտոցի պողոտայի «Քամելլոտ» ռեստորանի վերևի հարկի քաղաքացիների բողոքի դեպքում, որով   շուրջ մեկ տարի է, զբաղվում եմ ու հակառակ ջանքերի, բնակիչները շարունակում են բողոքել: Վերջերս վերջապես «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է աղմուկի չափագրում և սույն թվականի հունիսի 30-ին տրվել է փորձագիտական եզրակացություն, որում գրված է, որ ձայնի առավելագույն մակարդակը գերազանցում է սահմանված նորմը: Ըստ քաղաքապետարանի առևտրի ու սպասարկման վարչության պետ պարոն Եդոյանի հայտարարության, եթե նման փաստաթուղթ լինի, ապա արմատապես կվերանայվի ռեստորանի գործունեությունը: Ներկայացնում եմ այդ փաստաթղթի պատճեն: Նման արձանագրություն կարող է լինել նաև Խանջյանի վրայի կարաոկե բարերից դուրս եկող աղմուկի և այլ հասցեներում տեղակայված աղմկարար խրախճանքի վայրերի դեպքում:

Կարծում եմ, որ քաղաքապետարանը պետք է ՀՀ կառավարության «ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌևՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ, ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 19.07.2007թ.N 962-Ն որոշման մեջ առաջարկի հստակ սահմանել բնակիչների անդորրը չխախտելու մասին պայմանները, որից հետո հայտը բավարարվի: Գործողի կարգի մեջ անհասկանալի ձևով բացակայում են այդ չափորոշիչները, և այդ բիզնեսներից ներկայացված ցանկացած հայտ բավարարվում է: Ստացվում է, որ այսօր ռեստորանների, բարերի, կարաոկեների բիզնեսն իրականացվում է բնակիչների հանգստի հաշվին, որն անթույլատրելի է ՀՀ օրենքներով և վերոնշյալ բիզնեսները փաստորեն խախտում են մեր քաղաքացիների հանգստի սահմանադրական իրավունքը:

Շնորհակալություն համագործակցության համար:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում