Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տարածաշրջանում կարող է անկառավարելի իրավիճակ ստեղծվել. Խաչատուր Քոքոբելյան

Հայաստանի ՀԱՊԿ գործընկերները չեն կատարում իրենց պարտավորությունները. «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողովի շրջանակում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն՝ անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին ու ՆԱՏՕ-ՀՀ համագործակցությանը:

Նա նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է ոչ միայն պաշտպանական ոլորտում, այլև պարբերաբար խորհրդատվություններ է անցկացնում տարածաշրջանային անվտանգության, օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում։ Ըստ նրա՝ որպես Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մաս` Հայաստանը դաշնակիցների հետ պետք է իրականացնի 28+1 ձևաչափով քաղաքական խորհրդակցություններ` կապված անվտանգության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի հետ։ Ծրագրում նշվում է, որ Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, թափանցիկության, ահաբեկչության դեմ պայքարի գործում հետագա առաջընթաց ապահովելու ուղեգիծ, սահմանադրական, ընտրական և իրավական բարեփոխումների միջոցով ամրապնդելու միջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատություններ և գործընթացներ` ցանկանալով դրանք համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին։

«Համաձայն ծրագրի՝ ՀՀ-ն պարտավորվում է պայքարել կոռուպցիայի դեմ և նպատակ ունի իրականացնել գործնական քաղաքականություն, ինչպես նաև կատարելագործել հասարակական պաշտոնյաների ուսուցումը և իրազեկումը։ Հայաստանը պարտավորվում է նաև ընդլայնել իր կարողություններն ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, զարգացնել և ամրապնդել զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկման մեխանիզմները։ Ի լրումն վերոնշյալ ծրագրերի՝ բավական ակտիվ են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ խորհրդարանի միջև հարաբերությունները: Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ ամենամյա Ռոուզ-Ռոթ սեմինարներին, որտեղ քննարկվում են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր: Կարող ենք ասել՝ խորհրդարանական պատվիրակությունը լիարժեքորեն օգտվում է իրեն ընձեռված մանդատից»,- ասաց Քոքոբելյանը՝ հավելելով, որ, այս ամենով հանդերձ, Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ և գտնվում է անվտանգության մեկ այլ համակարգում` ՀԱՊԿ-ում: Սակայն, նրա խոսքով, հատկանշական է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է նաև Հայաստանում տեղի ունեցող դեմոկրատական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, պաշտպանական բյուջեի պլանավորմանը և պաշտպանության ենթակառուցվածքների վիճակի բարելավմանն ու արդիականացմանը, ինչը չենք կարող ասել ՀԱՊԿ-ի մասին, որի լիիրավ անդամն է ՀՀ-ն: Այսինքն՝ նրա դիտարկումների համաձայն, այն կառույցը, որին մենք չենք անդամակցում, և ՀՀ արտաքին ռազմավարության մեջ էլ չի խոսվում հնարավոր անդամակցության մասին մեզ բազմաշերտ ու բազմոլորտ աջակցություն է տրամադրում, իսկ ՀԱՊԿ-ից մեզ մնում են միայն դեկլարատիվ բնույթ կրող փաստաթղթերն ու ժամանակ առ ժամանակ անցկացվող զորավարժությունները:

«Ավելին, թեև «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում» գրված է, որ «անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն ապահովվում է անդամ-պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ», իսկ ահա ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ նշված է, որ անդամ պետությունները պարտավորվում են չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ուղղված լինել մյուս անդամ-պետությունների անվտանգության թուլացմանը, սակայն մենք տեսնում ենք բոլորովին այլ միտում: Այս խնդրի մասին ես և իմ ղեկավարած կուսակցությունը բազմիցս ենք բարձրաձայնել, և այստեղ էլ, ևս մեկ անգամ օգտվելով առիթից, քանի որ խոսվում է անվտանգության մարտահրավերներից, ուզում եմ ընդգծել, որ այն անվտանգության համակարգը, որում մենք գտնվում ենք, մեզ համար չի ապահովում անվտանգության երաշխիքներ, մեր անվտանգությանը սպառնացող երևույթների նվազեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ չի գործադրում, ավելին` էլ ավելի է թեժացնում իրավիճակը` մեր հակառակորդ Ադրբեջանին հարստացնելով նոր զինատեսակներով:

Իսկ, օրինակ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դեռևս 2012 թ. որոշել են, որ Ալյանսի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում կարող է խախտել տարածաշրջանային հավասարակշռությունը, ուստի ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները հնարավորինս զերծ են մնում Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելուց։ Իհարկե, կան բացառություններ»,- ասաց պատգամավորը:

Վերջինս նաև արձանագրեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները չեն կատարում իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, ավելին՝ խախտելով ՀԱՊԿ կանոնադրությունը՝ զինում են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանին: «Իսկ այս ամենի գլխավոր դերակատարը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն է, որը, բացի ՀԱՊԿ կանոնադրությունից, խախտում է նաև Հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, որը մասնավորապես սահմանում է, որ կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար: Ահա և այն անվտանգության համակարգն ու այդ համակարգի անդամ պետությունները, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը: Ես ամենևին չեմ պնդում, թե մենք պետք է անհապաղ անդամակցենք այլ անվտանգության համակարգի` զօրօրինակ ՆԱՏՕ-ին. դա այս պահին այնքան էլ իրատեսական չէ, սակայն մենք պետք է հստակ գնահատենք մարտահրավերները և դրանցից ելնելով հասկանանք՝ ուր ենք մենք գնում` դեպի զարգացո՞ւմ, թե՞ մեկուսացում, ինչ ենք մենք ուզում՝ հստակ գործընկերային պարտավորություննե՞ր, թե՞ բարձրագոչ բառեր, որոնց տակ դատարկություն է, իսկ արդյունքը` ամեն քայլին խախտվող պարտավորություններ` հղի մեր ինքնիշխանությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներով»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում