Wednesday, 24 04 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են

«Հեքիաթ է հորինվել, թե Ռուսաստանը ջղային քեռի է, դուրս եկավ հարձակվեց, փորձեց տարածք պոկել»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից այսօր «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ձգձգվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը, արդյո՞ք պայմանավորված է Ղարաբաղյան հիմնահարցով:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Ա․ Մանուչարյանն ասաց․ «Հիմա շատ ավելի խոշոր բան է կատարվում, և դրա բաղկացուցիչ մասերն են և Ձեր թվարկածները դարձել են գործիք մի այլ հարցի լուծման համար: Դրվում է մեկ հարցի քննարկում՝ գործող աշխարհակարգը պահպանվելո՞ւ է, թե ոչ: Դրա ամենակիզակետ գործողություններից մեկն այն է, ինչ տեսնում ենք Ուկրաինայում, երկրորդ՝ այն, ինչ տեսնում ենք Իրաքում: Հաջորդաբար՝ Եվրասիական տնտեսական միության մեջ եղած հարցերը, Ղարաբաղյան հիմնահարցը և այդպես շարունակ: Հիմա հարցը հետևյալն է. կկարողանա՞ն այն ուժերը, որոնք ցանկանում են պահպանել գործող աշխարհակարգը, դա անել, թե՞ հակառակը՝ կհաղթեն նրանք, ովքեր ուզում են փոխել դա»:

Պարոն Մանուչարյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից նահանջ էր այն, ինչ տեղի ունեցավ Սլավյանսկում․ «Ընդհանրապես Ուկրաինայում այն, ինչ կատարվում էր՝ կատարվում էր մեկ իմաստով: Մի ուժ, որ կոչվում է Ռուսաստան, փորձեց ընդվզել աշխարհակարգի դեմ: Անմիջապես թե ներսից, թե դրսից հարված ստացավ, դրսի հարվածը Ուկրաինան էր, որ փորձում է մաքսիմալ թշնամանալ Ռուսաստանի հետ»,- պատասխանեց նա:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ներսում կան ուժեր, որոնք փորձում են իրենց փողը, կողոպուտը պահպանելու համար պաշտպանեն այն ուժերի դրսևորումը, և կան ուժեր, որ հակառակն են գործում:

Հարցին, թե այդ ներսի պայքարում ո՞ր ուժն է դոմինանտ, մեր զրուցակիցն ասաց․ «Այսօր դժվար է կանխագուշակել մի բան: Որովհետև տառացիորեն վաղը այն ուժերը, որ այս համակարգի մեջ տեսնում են վտանգ և համարում են, որ այն հնացել է, կարող են վերև բարձրանալ: Միացյալ Նահանգների կառավարությունն է գործիք, իսկ ժողովուրդը գործիք չէ, նրանք շատ բան չեն հասկանում»:

Պարոն Մանուչարյանի խոսքերով՝ Ռուսաստանի մասին մի հեքիաթ կա․«Այ, Ռուսաստանը ջղային քեռիէ, դուրս եկավ հարձակվեց, փորձում էր ուտել, ինչ-որ բան պոկել՝ այդ ամենը հեքիաթ է: Իրականում լրիվ այլ բան է եղել, Ռուսաստանին որոշել են պատժել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում