Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են. ՆԱՏՕ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն կմեծացնի աջակցությունն Ուկրաինային և իր արևելյան գործընկերներին: Այս մասին այսօր «Անվտանգության նոր մարտահրավերները և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողովի շրջանակներում ասաց ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության քսանամյակին:

Նա նշեց, որ միջազգային անվտանգությունը համագործակցությունն է միջազգային բեմի բոլոր խաղացողների հետ, քաղաքների, երկրների, կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ: Դեսպինա Աֆենտուլին ներկայացրեց, թե որքան կարևոր է լինելու ՆԱՏՕ-ի ապագա ռազմավարության համար առաջիկայում Ուելսում կայանալիք գագաթնաժողովը:

«Մենք նշում ենք խաղաղության գործընկերության քսանամյակը։ Հայաստանը գործընկերությանը միացել է ամենասկզբից՝ իր անկախության առաջին իսկ տարվանից, և մենք միշտ ունեցել ենք լավ համագործակցություն Հայաստանի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում, գործընկերություն բոլոր մակարդակներում՝ ռազմական, քաղաքական, հանրային դիվանագիտություն, քաղաքացիական աջակցություն: Ուստի խաղաղության գործընկերությունը շարունակում է լինել շատ հաջողակ ծրագիր 40 երկրների հետ հարաբերությունների համար: «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը ձևավորվել է նաև հաջակցություն ՆԱՏՕ-ի ընդլայնման՝ դրանով իսկ Եվրոպան ազատ ու միավորված դարձնելով: Սա մեր ձեռքբերումն է, և պետք է պահպանվի ամեն դեպքում»,- նշեց նա:

Ապա անդրադառնալով աշխարհաքաղաքականությանն ու ուկրաինական ճգնաժամին՝ Աֆենտուլին ասաց, որ ՌԴ գործողություններն իրական սպառնալիք են միջազգային իրավունքի համար, որը հիմնված է հարգանքի, բոլոր երկրների տարածքային ամբողջականության վրա: Ըստ նրա՝ վերջին 20 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն լուրջ ջանքեր է ներդրել Ռուսաստանի վստահությունը ձեռք բերելու, համագործակցության և նրա հետ միջազգային հարաբերությունների նույն տեսլականը կիսելու ուղղությամբ, բայց Ռուսաստանն ընտրել է առճակատման ուղին՝ ՆԱՏՕ-ին դիտարկելով որպես ռազմավարական մրցակից: Նա նաև ասաց, որ ուելսյան գագաթնաժողովի ընթացքում համակարգվելու են այն բոլոր դասերը, որոնք ստացվել են վերջին զարգացումների հետևանքով: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց, որ իրենց առաջնահերթությունը Եվրոպայի անվտանգությունն ապահովելն է:

«Մենք պետք է խորացնենք մեր համագործակցությունը արևելյան հարևանների հետ: Մենք մեծացնելու ենք աջակցությունն Ուկրաինային ու մեր այլ արևելյան գործընկերներին: Բայց մենք մեր դռները նաև բաց պետք է պահենք նոր երկրների համար»,- ասաց նա:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում