Սահմանադրական փոփոխությունների ընդունման՝ նախապես հայտարարված ժամանակացույցով նախատեսված էր, որ մինչև հուլիսի 1-ը իշխանության փոփոխությունները քննարկվելու են քաղաքական դաշտի կուսակցությունների հետ՝ վերջիններիս առաջարկները հաշվի առնելու համար:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական Գևորգ Դանիելյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հարցին՝ քանի՞ կուսակցության հետ է հանդիպել հանձնաժողովը, ասաց, որ հանդիպում եղել է Դաշնակցության հետ՝ բավական լարված իրավիճակում, և ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարել են, որ անժամանակ են համարում փոփոխություները:
Ի դեպ, Գևորգ Դանիելյանի խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումը ոչ միայն կարող է հետաձգվել, այլև դրանում կարող են արմատական փոփոխություններ լինել, օրինակ՝ եռաստիճան դատական համակարգը դառնա երկաստիճան և այլն:
Դիտեք տեսանյութը: