Մալազիայի պանիսլամիստական ընդդիմադիր կուսակցությունը դիմել է երկրի կառավարությանը` կոչ անելով արգելել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի ելույթը Մալազիայում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ընդդիմադիրների կարծիքով` Մալազիայում պետք է արգելվեն միասեռական կապերի մեջ գտնվող երգիչների ելույթները, քանի որ նրանց ստեղծագործություններն անբարո վարքի գովազդ են:
Նշենք, որ Էլթոն Ջոնի համերգը տեղի է ունենալու հինգշաբթի օրը՝ երկրի նավահանգստային քաղաքներից մեկում:











































