Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

«Էս երկիրը կործանվում է». դերասան Լևս Դավթյանն արտագաղթում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան Լևս Դավթյանը։

 -Լևս, մտադիր եք թողնել Հայաստանն ու հեռանալ: Թեև աշխատանք ունեք, նոր նախագծեր կան, այնուամենայնիվ, որոշել եք հեռանալ: Ե՞րբ այս որոշմանը եկաք, ո՞ր կետից սկսած հիասթափությունն ավելի խորացավ

 -Ճիշտ ասած՝ երբ հանրահավաքներ էին լինում, նոր քաղաքական առաջնորդներ էին գալիս, մարդիկ հավատում էին, որ ինչ-որ բան կփոխվի։ Բայց նրանք արեցին ամենավատը, նրանք գողացան մարդկանց հավատը, և դա ինձ համար վերջին կաթիլն էր: Հիմա ես չեմ տեսնում մեկին, որին կարելի է հավատալ, նրա հետևից գնալ: Կարծում եմ, այս երկիրը կործանվում է, և չեմ ուզում իմ ընտանիքը, իմ երեխաները, իմ ապագան այս երկրում շարունակել:

-Մեզնից յուրաքանչյուրն արդյոք արե՞լ է բավարար չափով քայլեր, պայքարե՞լ է, որպեսզի մենք այլ երկիր, այլ Հայաստան ունենայինք, արդյոք մեր պայքարը ճիշտ ուղղությա՞մբ է գնացել: Ընդհանրապես պե՞տք է մի լիդերի վստահենք, թե՞ լիդերների ժամանակն անցել է:

 -Առանց լիդերի ժողովուրդը չի կարող որևէ բան փոխել, դա կվերածվի քաոսի, կվերածվի Ուկրաինայի, աղետներ կլինեն: Այն լիդերներն էլ, որոնք կարող էին ինչ-որ բան անել, կամ ղարաբաղյան պատերազմում զոհվեցին, կամ հեռացվեցին ասպարեզից:

-Մեր երկրում ի՞նչը չի բավականացնում Ձեզ. ավելի շատ կոռուպցիա՞ն է, մարդու իրավուքնների ոտնահարումնե՞րն են, արժանապատվության ոտնահարո՞ւմը…Կամ մի՞թե իշխանությունը փոխելով՝ մենք կուենայինք այլ Հայաստան:

 -Եթե արմատական փոփոխություններ լինեին, եթե գնայինք այլ ճանապարհով, գուցե տնտեսությունն էլ բարելավվեր, մարդիկ չէին հեռանա, շուկան էլ մեծ կլիներ: Իսկ հիմա մարդ չի մնացել: Եթե մի ժամանակ ներկայացում էիր բեմադրում, գալիս էր 5 հազար հանդիսատես, հիմա գալիս է 2 հազարը և ներկայացումը փակվում է: Գնալու պատճառներից մեկն էլ այն է, որ շատ աշխատես թե քիչ՝ միևնույն է, միջին եկամուտն ես ստանալու: Դրանից ավելին վաստակելու համար կամ պիտի հանցավոր կապեր ունենաս ինչ-որ մարդկանց հետ, կամ պիտի արժանապատվությանդ վրայով անցնես:

-Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքացիական տարբեր նախաձեռնություններին, որոնք պայքարում են փոփոխությունների համար: Երբևէ մտածե՞լ եք գալ կանգնել նրանց կողքին:

 -Ես այդ պայքարների գաղափարների ճշմարտացիությանն էլ չեմ հավատում: Եթե ինչ-որ պայքար ֆինանսավորվում է դրսից, եվրոպական կառույցների կամ անհատների կողմից, ես այդ պայքարին էլ լրիվ չեմ հավատում: Մի քանի նախաձեռնությունների պայքարին հետևեցի, դրանց վերջը տեսա ու հասկացա, որ դրանց մեջ էլ ինչ-որ բան այն չէ: Իմ հույսն արդեն միայն Աստված է, ոչնչի չեմ հավատում:

-Բայց, օրինակ, 100 դրամի ակցիաները, որոնց միացան նաև շատ հայտնի մարդիկ, դերասաններ, տեսահոլովակ նկարվեց, արդյունք տվեց: Առայսօր տրանսպորտի սակագինը չի բարձրացել:

-Կարծում եմ, այդ պայքարն էլ քաղաքական խաղ էր, մարդկանց ինչ-որ բաներից շեղելու համար: Նույնը կարող եմ ասել Աֆրիկյանների տան դեպքում: Մի կողմից՝ դա ուշացած պայքար է, մյուս կողմից դրանից առաջ բազմաթիվ մշակութային արժեքներ քանդվեցին, ինչու այն ժամանակ չէին պայքարում:

-Դուք «Ես եմ» ֆիլմում նկարահանվեցիք, որտեղ խոսում էին զինվորական կյանքի մասին՝ որոշակիորեն անդրադառնալով նաև այդ կյանքի բարդություններին: Որքանո՞վ էր այդ ֆիլմն արտացոլում մեր բանակն ընդհանրապես: Շատերն ասում էին, որ քանի որ ՊՆ-ն է ֆիլմը ֆինանսավորել, հենց սկզբին կաշկանդված կլինեն թե դերասանները, թե սցենարիստը:

 -Ես այդ ժամանակ ծառայում էի բանակում, և կարող եմ ասել, որ այդքան մեծ չէր տարբերությունը: Այսօրվա բանակը 1990-ականների կամ 2000-ականների սկզբի բանակը չէ, ամեն ինչ ավելի նորմալ է, սնունդը նորմալ է: Մյուս կողմից՝ եթե մի տեղ հավաքվում են տարբեր տարիքի ու խառնվածքի այդքան տղաներ, չեն կարող միջադեպեր չլինել: Բայց հիմա ուժային կառույցներից երևի ամենանորմալը բանակն է:

-Ո՞ր դեպքում կմնաք Հայաստանում և կհրաժարվեք արտագաղթելու մտքից: Եվ եթե մեկնեք՝ ե՞րբ եք մեկնելու, ի՞նչ ծրագրեր ունեք:

 -Ես սեպտեմբերին եմ ուզում մեկնել, եղբորս ընտանիքի հետ միասին. նրանք ԱՄՆ-ում են բնակվում և այնտեղի քաղաքացիություն ունեն: Սկզբում կգնամ փորձաշրջանի պես կապրեմ որոշ ժամանակ, բայց կարծում եմ՝ հետ կգամ մեկ էլ այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ կլինի այստեղ:

-Կոնկրետ ի՞նչն է Ձեզ ամենից շատ խանգարում Հայաստանում: Գուցե օլիգարխնե՞րն են, գուցե կամայականություննե՞րը:

 -Կոնկրետ ինձ օլիգարխներն ու մնացած բաները նեղություն չեն տալիս: Ընդհանուր վիճակն է վատ: Եթե ես այսօր իմ նվազագույնը հասցնում եմ, բայց տեսնում եմ, որ մեր 9-հարկանի շենքից միայն 5 հոգի ունի այդ նվազագույնը, չեմ ուզում այստեղ ապրել: Ես վստահ չեմ, որ կկարողանամ իմ երեխաներին նորմալ ուսման տալ, հասցնել բոլոր ծախսերը: Ես չեմ հավատում, որ այս երկրում կարող եմ իմ աշխատավարձով ընտանիքս նորմալ պահել: Ապագայի տեսլական չեմ տեսնում, երևի պիտի հրաշք լինի, որ այստեղ մի բան փոխվի:

-Որքան գիտեմ՝ Դուք ֆիլմի առաջարկ ունեք Հայաստանում: Կհասցնե՞ք մինչև մեկնելը նկարահանվել:

 –Այո, ֆիլմի առաջարկ ունեմ, որը դեռ հաստատման փուլում է: Բացի այդ, վերջին դեր ունեմ, որը պատրաստվում եմ խաղալ, նոր գնալ, որովհետև դրսում թատրոնն այլ կերպ են ընկալում: Այնտեղ թատրոնն ավելի շատ շոու է, ժամանցի համար է: Ես թատրոնը շատ եմ սիրում և ուզում եմ վերջին անգամ այստեղ խաղալ ու նոր հեռանալ:

-Իսկ ի՞նչ ներկայացում է լինելու, ո՞ր թատրոնում:

 -Կոմերցիոն ներկայացում է, Սամսոն Մովսիսյանն է բեմադրում, երկու հոգով ենք խաղում՝ ես և Անահիտ Սարդարյանը: Ժամանակակից գործ է, Անահիտ Չարենցի գործն է՝ «Մարդիկ, վերև նայեք»: Օգոստոսի վերջին Դերասանի տանը տեղի կունենա պրեմիերան:

-Դերասանի միջին աշխատավարձը որքա՞ն է, և ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը սերիալներում նկարահանվող դերասանների հանդեպ: Մյուս կողմից՝ շատ հայտնի մարդիկ, դերասաններ հեռանում են Հայաստանից, արտերկրում բանվորություն են անում:

 -Բանվորությունն իմ դեպքում բացառվում է: Այնտեղ բիզնեսի հետ կապված պլաններ կան: Միանշանակ արվեստից չեմ հեռանալու: Այնտեղ այնպիսին է կյանքի ռիթմը, որ չես կարող միայն մեկ գործ անել:

Ինչ վերաբերում է դերասանի աշխատավարձին, այսօր այստեղ խայտառակ ցածր աշխատավարձ են ստանում դերասանները թատրոնում՝ 40-50 հազար դրամ: Պատճառներից մեկն էլ դա է, որ երբեք չեմ աշխատել թատրոններում և չեմ էլ ցանկացել աշխատել: Եթե դերասանը չխաղա սերիալներում, չի կարողանա ապրել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում