Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

«Հովիկ Աբրահամյանի Սոչի կատարած այցը չի հստակեցնի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության ժամկետը»

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե Եվրասիական տնտեսական միությանը միանալու ժամկետը կհստակեցվի Սոչի կատարած այցից հետո:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում է Սոչի՝ հանդիպելու ռուսաստանցի գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը, սակայն, այլ կարծիքի է: Նրա խոսքով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցից հետո չի հստակեցվի ո՛չ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ժամկետը, ո՛չ էլ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը:

«Անկասկած, երկու երկրների վարչապետները պետք է և կարող են քննարկելՀայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հետ կապված հարցեր, բայց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համար այս պահին առաջին հարցն այդ երկրների խորհրդարանների կողմից Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթղթի վավերացումն է, այսինքն՝ Եվրասիական տնտեսական միությունը նախ և առաջ պետք է վավերացվի որպես օրինական ակտ, նոր հետո Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը»:

Միևնույն ժամանակ Կոլերովը հայտարարեց, որ Հայաստանը այդ միությանը կանդամակցի ոչ թե չորսի, այլ 3+1 ֆորմատով. «Հավելեմ նաև, որ Հայաստանի պայմանագրի տեքստի քննարկումը ավելի շատ եվրասիական կոմիտեի քննարկման տիրույթում է: Այդ կոմիտեն է քննարկում Հայաստանի կողմից ներկայացված պայմանագիրը, և հետո երեք երկրների ներկայացուցիչների կողմից առաջարկվում է այդ պայմանագիրը հաստատել»:

Կոլերովն ընդգծեց, որ հասկանալի է՝ Ռուսաստանի ղեկավարության դիրքը կարևոր է այստեղ, բայց ո՛չ ստորագրման ժամկետը, ո՛չ էլ վերջնական փաստաթղթի տեքստը Ռուսաստանը չի որոշում:

Նրա խոսքերով՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ Ռուսաստան կատարվելիք այցի և Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման մասին, կրում են ընդհանուր տեսական բնույթ և գործնական նշանակություն չունեն. «Այդ այցելությունից կախված չէ ո՛չ ստորագրման հեռանկարը, ո՛չ ժամկետը, ո՛չ էլ ստորագրվելիք փաստաթղթի տեքստը»:

Նա բնական համարեց այն, որ Աբրահամյանն այս այցն ուզում է կարևորել, բայց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ այն ուղղակի առնչություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում