Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Երևանը գնում է հերթական փակուղի՞

Պատասխանելով արգենտինական մամուլի հարցին, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ում են հրավիրել Հայաստան, Սերժ Սարգսյանն ասել է, թե հրավեր է ուղղվել Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների ղեկավարներին:

Այդ հայտարարությունից պարզ չէ՝ միայն ճանաչա՞ծ երկրների ղեկավարներին: Եթե այո, ապա ստացվում է, որ Պուտինն ու Օլանդը, օրինակ, ստացել են Հայաստան այցի հրավեր, իսկ Բարաք Օբաման՝ ոչ: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի հրավիրել Օբամային՝ որ նրան ստիպի Հայաստան գալու համար ճանաչե՞լ Հայոց ցեղասպանությունը, թե՞ Սերժ Սարգսյանը վստահ է, որ ԱՄՆ-ը մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը կճանաչի հայերի ցեղասպանությունն ու ինքնաբերաբար կհայտնվի հրավիրվողների ցանկում:

Հետաքրքրական է, որ, օրինակ, Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանը Հայաստան հրավիրել է: Թուրքիան մերժում է Հայոց ցեղասպանությունը: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ եթե Թուրքիան Ցեղասպանության ապացույցներ է ուզում, ապա այդ երկրի նախագահը կարող է գալ Հայաստան ու տեսնել Ծիծեռնակաբերդ այցելող 100 հազարավոր մարդկանց, և այլևս ապացույցի կարիք չի ունենա:

Ուշագրավ ընկերախումբ կստացվի Հայաստանում, եթե Թուրքիայի նախագահն այցելի, ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը: Եթե, իհարկե, հրավերն ընդունեն նաև Պուտինն ու Օլանդը: Կստացվի, որ Հայաստանում են Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների առաջնորդները և Թուրքիայի նախագահը: Հրավերն, իհարկե, ղարաբաղյան խնդրի հետ կապ չունի, սակայն որևէ կասկած չկա, որ այդ ամենում ղարաբաղյան խնդիրը չի կարող մնալ երկրորդական պլանում:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն արգենտինական մամուլին բազմանշանակ ակնարկում է, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են հանգեցնել իշխանափոխության: Նա հայտարարում է, թե նախ՝ պետք է տեսնել, թե ով է դառնում Թուրքիայի նախագահ: Ներկայիս վարչապետ Էրդողանին կարող է խանգարել ԱՄՆ-ում բնակվող, Թուրքիայում ծնված, համաշխարհային ճանաչում ձեռք բերած գրող, հասարակական գործիչ, նախկին իմամ և քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենը, որը վերջին շրջանում դարձել է պաշտոնական Անկարայի ակտիվ և գլխավոր հակառակորդը: Գյուլենի գաղափարախոսության հետևորդները Թուրքիայում Էրդողանի մրցակիցներն են, Էրդողանն իր գրեթե բոլոր ներքին խնդիրները վերագրում է Գյուլենի հետևորդներին: Ընդ որում, նրան իր համար լուրջ խնդիր է համարում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սերժ Սարգսյանը գուցե թե ակնարկում է, որ նախագահական ընտրություններում Գյուլենի համախոհներին կհաջողվի Էրդողանին հեռացնել: Գյուլենը դավանում է, այսպես ասած, երկխոսության ռազմավարությանը՝ ոչ միայն Թուրքիայի ներսում, այլ նաև արտաքին ոլորտում: Եվ եթե նրա հետևորդները նախագահական ընտրություններում հաջողության հասնեն, ապա չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու հավանականությունը կարող է մեծանալ: Թեև այստեղ ամեն ինչ հարաբերական է, քանի որ իրադարձությունների որոշակի զարգացումների դեպքում հրավերը կբխի նաև Էրդողանի շահերից, որը Հայաստանում կփորձի ներկայանալ, այսպես ասած, նոր Թուրքիայի իմիջով: Առավել ևս, եթե Հայաստան գա նաև Պուտինը: Հատկապես որ Թուրքիան ու Ռուսաստանը առնվազն արտգործնախարարների մակարդակով Հայաստանը արդեն իսկ երկու անգամ դարձրել են, այսպես ասած, բանակցությունների հարթակ: Չի բացառվում, որ կփորձեն նույնն անել նախագահական մակարդակով էլ:

Եթե Թուրքիայում նախագահական ընտրություններում տեղի ունենա իշխանափոխություն, ապա նոր նախագահը, որը, ամենայն հավանականությամբ, այդ դեպքում կլինի Գյուլենի հակառակորդը, կարող է արդեն ինչ-որ տեղ ներկայացնել նաև ԱՄՆ-ը՝ եթե հրավերը ընդունվի, քանի որ Գյուլենն ըստ էության ընկալվում է որպես Թուրքիայի մասով ամերիկյան ռազմավարության տարր:

Սերժ Սարգսյանի պատասխաններից դատելով՝ ակնհայտ է, սակայն, որ արձակելով հրավերը՝ այդ կարևոր նշանակության քայլը, Հայաստանն, ըստ էության, ինչպես ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում, այդպես էլ ներկայումս պատկերացում չունի իր հետագա անելիքի մասին, և Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «թող գան, կտեսնենք» սկզբունքով, որն ըստ էության մի անգամ արդեն Հայաստանը հասցրել է փակուղու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում