Friday, 08 12 2023
ՌԴ նախագահական ընտրությունները կտևեն երեք օր
16:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ճորտերին ճնշող կալվածատիրոջ ձգտումը. որևէ սոուսով վիժեցնել արևմտյան հարթակները
15:50
Ավստրիայի ԱԳՆ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ կնախաստորագրվի
«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից». Էրդողան
Բենզինի փոխարժեք այսօր
15:36
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները դեկտեմբերի 9
«Top Weed» առցանց խանութ-հարթակով զբաղվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ
Ադրբեջանը Իրանի դեմ պատերազմելու դուխ չունի, կշիռը ԱՄՆ-ի մոտ բարձրացնելու փորձարկումներ է անում
Իսրայելը հայտնել է Սիրիայում թիրախներ խոցելու մասին
Փոքր վթարների դեպքում խցանումներից խուսափելու համար՝ լուծումներ կառաջարկվեն
Ստրկություն չկա, կա ամուսնության իրավունքը. Կոնվենցիայի մյուս բոլոր դրույթները ՀՀ-ում խախտվել են
Հրազդանում տեղի ունեցած միջադեպից հետո հասարակությունը բաժանվել է երկու մասի. պատգամավոր
Քարտ – բլանշ ոստիկանությանը. անպատիժ են մնացել նրանց բռնությունների փնջերը. իրավապաշտպան
Երևանը թոփ – 1000 քաղաքների շարքում 221-րդ տեղում է
ՀՀ-ն անվտանգային մարտահրավերներ ունի. ով զենք կրելու ունակ է, պետք է հեշտ հասանելիություն ունենա
Զենք կրելու իրավունքը դեռևս դրանով քաղաքում ման գալ չի նշանակում. ՆԳՆ փոխնախարար
15:04
COP 28. Համաժողովի առաջին 5 օրերի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 83 միլիարդ դոլար
Ալիեւը գործի՞ է դնում խորհրդարանը
16-ամյա տղան առաստաղից անցք բացելով մտել էր համաքաղաքացու տուն և թալանել
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը
14:33
«Wi-Fi Calling». զանգ Wi-Fi ցանցով՝ Հայաստանից կամ արտերկրից, սակագնային պլանի շրջանակներում
14:30
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
ՍԱՏՄ-ն՝ նոյեմբերին ՀՀ ներմուծված և փորձաքննության ենթարկված սննդամթերքի քանակի մասին
«Կիսով չափ հուշագրություն, կիսով չափ մանիֆեստ». լույս է տեսել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գիրքը
Ապարան-Հարթավան ավտոճանապարհին իրար են բախվել 5 մեքենա
Շների սպանդ Հրազդանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

HSBC բանկ Հայաստանը պարգևատրեց իր լավագույն հաճախորդներին

Հայաստանի HSBC բանկն այսօր պարգևատրեց 2013 թվականի առևտրի ֆինանսավորման ոլորտում իր լավագույն հաճախորդներին: Պարգևատրման այս արարողությունը կազմակերպվում է հինգերորդ տարին անընդմեջ: Մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպությունները հաղթող են ճանաչվել 2013թ. միջազգային առևտրի ոլորտում ցուցաբերած նորարարական մոտեցումների, ակտիվ գործունեության և զգալի հաջողությունների համար:

«Միջազգային առևտրի մրցանակ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Դերժավա» ընկերությունը, որը միջազգային առևտրի ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել:

«Լավագույն նորեկ հաճախորդ» անվանակարգում մրցանակակիրը «Յուքոմ» ընկերությունն է, որը Հայաստանում թվային հեռահաղորդակցության և հեռարձակման ծառայություններ տրամադրող առաջատար ընկերություն է:

Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակը հանձնվեց «Առողջ սունկ» ընկերությանը, որը HSBC Հայաստան բանկի հետ աշխատանքի բազմամյա փորձ ունի:

Գրան պրին հանձնվեց «Արմենիա վայն» ընկերությանը՝ որպես տարվա լավագույն հաճախորդի: «Արմենիա վայն» գործարանը Հայաստանում գինու արտադրության առաջատար ընկերություններից է, որն իր տարածքում իրականացնում է արտադրության ողջ գործընթացը՝սկսած խաղողի պահեստավորումից մինչև գինու շշալցումը:

«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այդ առևտրային գործարքներում: Այսօրվա մրցանակաբաշխությունը վկայում է միջազգային առևտրով զբաղվող հայաստանյան կազմակերպություններին աջակցելու մեր ռազմավարության, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման՝ մեր մասնագետների կողմից տրամադրվող փորձառության ու գերազանց սպասարկման մասին, ովքեր ամբողջ աշխարհով ձգտում են հաճախորդներին տրամադրել նրանց համար ճշգրիտ լուծումներ:

Սա մի փաստ է, որ հպարտանալու առիթ է տալիս, և ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք համագործակցել 2014-ին և ապագայում նույնպես»,- ողջունելով մրցանակակիրներին՝ ասաց HSBC Հայաստան բանկի գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Նա ընդգծեց, որ միջազգային առևտրի 77 տոկոսը բաժին է ընկնում HSBC բանկին: Բանկի գործադիր տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր րոպե իրենց բանկն աշխարհում իրականացնում է 1 միլիոն ԱՄՆ դոլարի առևտրային գործարքներ: HSBC-ն օգնում է իր հաճախորդներին իրականացնել իրենց առևտրային գործարքներն աշխարհի ավելի քան 60 երկրների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում