Tuesday, 16 04 2024
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից

Զինվորը ստորացվել ու սեռական գործողությունների է ենթարկվել ստելու և «պատասխան տալ» չկարողանալու համար

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է նախկին ժամկետային զինծառայող Արայի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Արան 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կամ 4-ին դիտորդի պարտականություններ կատարելու ժամանակ համածառայող Դերենիկի (անունը փոխված է) կողմից իրեն ստելու, այդ կապակցությամբ «պատասխան տալ» չկարողանալու մասին արատավորող տեղեկությունը վերջինիս եղբորը հայտնելու սպառնալիքով, դրամական օգուտ ստանալու նպատակով կատարել է շորթում՝ Դերենիկին ներկայացրել է հերթապահությունից հետո իրեն 10 հազար դրամ տալու, յուրաքանչյուր հերթապահությունից հետո 5 հազար դրամ տալու պահանջ:

2012 թվականի դեկտեմբերի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Դերենիկը Արային է տվել վերջինիս պահանջած 10 հազար դրամը:

Բացի դրանից, ըստ մեղադրանքի, 2012 թվականի դեկտեմբերի 9-ի կամ 10-ի գիշերը հերթապահության ժամանակ շարքային Դերենիկի կողմից իրեն ստելու, այդ կապակցությամբ «պատասխան տալ» չկարողանալու մասին արատավորող տեղեկությունը վերջինիս եղբորն ու դիրքի անձնակազմին հայտնելու սպառնալիքով շարքային Արան ստորացրել է Դերենիկի պատիվն ու արժանապատվությունը՝ թքել է նրա վրա, բռնություն գործադրելով՝ կատարել է շորթում՝ ոտքով հարվածել է Դերենիկի ոտքին, նրան գցել է գետնին, ոտքը դրել կրծքին ու ներկայացրել զորացրվելու ժամանակ իրեն 100 հազար դրամ տալու պահանջ:

Բացի դրանից, 2012 թվականի դեկտեմբերի 29-ին կամ 30-ին Արան բռնություն է գործադրել Դերենիկի նկատմամբ, հարվածել նրա ուսերին, սեղմել պարանոցը, հարվածել պարանոցի շրջանին ու նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ:

Բացի դրանից, 2012 թվականի դեկտեմբերի 30-ին կամ 31-ին Արան շանտաժի միջոցով՝ իր հետ սեքսուալ գործողություններ կատարելու մասին տեղեկությունը հրապարակելու սպառնալիքով Դերենիկի նկատմամբ նորից կատարել է բռնի սեքսուալ գործողություններ:

2013 թվականի հունվարի 1-ին, 2-ին, 3-ին Արան դարձյալ շանտաժի միջոցով Դերենիկին հարկադրել է իր հետ կատարել սեքսուալ գործողություններ:

Հունվարի 4-ից մինչև 8-ը հարկադրանքով իր հետ կատարած սեքսուալ գործողությունների մասին տեղեկությունը հրապարակելու սպառնալիքով Արան բռնության գործադրումով Դերենիկից կատարել է շորթում՝ հարվածներ է հասցրել ծառայակցի գլխին, որովայնին, ոտքով հարվածել է ամորձիների շրջանին ու ոտքերին, նրա առողջութ յանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով ու ներկայացրել է մինչև 2013 թվականի մարտի 22-ը իրեն 1 միլիոն դրամ տալու պահանջ:

Հունվարի 9-ին կամ 10-ին Արան դարձյալ Դերենիկին հարկադրել է սեքսուալ գործողություններ կատարելուն:

Հունվարի 12-ից 16-ը արատավորող տեղեկությունները հրապարակելու, եղբորն ու ծառայակիցներին դրանք հայտնելու սպառնալիքով Արան Դերենիկին ներկայացրել է արձակուրդից վերադառնալիս իրեն 60 հազար դրամ և «Նոկիա-6700» մոդելի հեռախոս ու տարբեր ծխախոտներ տալու պահանջ:

Դերենիկը արձակուրդից վերադառնալու հաջորդ օրը Արային է տվել ձեռքի ժամացույց, դրամապանակ, հեռախոսի հիշողության քարտ, ծխախոտներ, կրակայրիչ:

Արան շարունակել է Դերենիկին հարկադրել սեքսուալ գործողություններ կատարելուն, ապա շանտաժի է ենթարկել ու բռնություն գործադրել:

Ի վերջո, փետրվարի 13-ին Դերենիկը փորձել է եղբայրներին կանչելով՝ պարզաբանում կատարել Արայի հետ: Վերջինս հայհոյել ու ապտակներ է հասցրել Դերենիկին:

Բազմադրվագ այս գործի դատական քննության ժամանակ Արան իրեն մեղավոր չի ճանաչել:

Ըստ Արայի՝ Դերենիկը եղբայրներին ասել է, թե Արայի հետ «ղումար է խաղացել» ու 1միլիոն 200 հազար դրամ տարվել: Իր հարցին Դերենիկը պատասխանել է, թե կատակով է այդպես ասել: Ինքն էլ կարևորություն չի տվել:

Դերենիկն իրեն տվել է երկու-երեք տուփ ծխախոտ, կրակայրիչ: Որպես նվեր տվել է նաև ձեռքի ժամացույց, որն ինքը մի քանի օր հետո վերադարձրել է, այն իրեն ընդհանրապես դուր չի եկել:

Դերենիկի եղբայրներին ասել է, որ իրենք «ղումար չեն խաղացել», ինքը հնարավորինս լավ է վերաբերվել Դերենիկին: Մի անգամ է ապտակել, երբ նա ի պատասխան իր լավ վերաբերմունքի՝ սուտ բաներ է ասել եղբայրներին:

Ինքը կապ չունի սեռական ոտնձգությունների հետ:

Ռազմական ոստիկանությունում իրեն ծեծել են: Խաբել են՝ ասելով, որ եթե ընդունի սեռական ոտնձգությունների փաստերը, չի դատապարտվի, կտեղափոխվի այլ զորամաս, կշարունակի ծառայությունը:

Ծեծի ու խաբեության արդյունքում է ինքն ընդունել, որ նման բան եղել է: Իրականությունն այն է, որ ինքը սեռական ոտնձգություններ չի կատարել: Դերենիկին «անխելք» չի անվանել, գումարներ չի շորթել:

Տուժողը պնդել է, որ Արան իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել, շորթում կատարել ու բռնություն գործադրել: Նրանից ազատվելու համար ինքը եղբորն ասել է, թե Արայի հետ «ղումար է խաղացել», մեկ միլիոնից ավելի գումար է տարվել:

Եղբայրն ասել է, թե մեքենան կվաճառի ու պարտքը կփակի, բայց նախ պարզաբանում կկատարի Արայի հետ:

Վերջինս իր եղբայրներին ասել է, թե իրենք «ղումար չեն խաղացել», ինքը նրան գումար պարտք չէ:

Այդ ժամանակ ինքը ստիպված եղբորը պատմել է իրականությունը, բացի նրանից, որ Արան իր հետ սեքսուալ գործողություններ է կատարել:

Այդ մասին հետո պատմել է զինծառայող ընկերներից մեկին: Դրանից հետո իրեն տեղափոխել են: Ինքը սեռական շեղում չունի, ստիպված է կատարել Արայի պահանջները՝ վախենալով, որ նա իրեն կծեծի կամ բոլորին կպատմի իրենց միջև կատարվածի մասին: Ինքը ցանկանում է, որ Արան ենթարկվի քրեական պատասխանատվության:

Առերես հարցաքննության ժամանակ Դերենիկը պնդել է իր ցուցմունքները:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արային ու վերջին հաշվով դատապարտել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մարտի 25-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Արայի շահերի պաշտպանը: Նա միջնորդել է բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալին հիմնականում արդարացնել, մեղավոր ճանաչել միայն զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնները խախտելու համար, նրա նկատմամբ համաներում կիրառել ու քրեական գործի վարույթը կարճել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում