Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հուլիսի 18-ի հանրահավաքը քննություն է ՕԵԿ-ի համար

Ինչպես հայտնի է, ՕԵԿ-ը հուլիսի 18-ին «հուժկու, համազգային և փայլուն» սոցիալական հանրահավաք է հրավիրել, որը նվիրված է լինելու էլեկտրաէներգիայի թանկացմանը: ՕԵԿ-ը հրապարակային առաջարկել է քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին ու անհատներին ներկա գտնվել հանրահավաքին: Եվ արդեն իսկ ինչպես քաղաքական թևից, այլնպես էլ հասարակական, քաղաքացիական սեկտորից նկատելի են առաջին արձագանքները:

Քաղաքական կուսակցություններն արդեն այս կամ այն ձևով արտահայտել են իրենց դիրքորոշումը ընդամենը 3 ամիս առաջ թունդ իշխանությունից թունդ ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ի հանրահավաքի և դրան իրենց մասնակցության հարցի վերաբերյալ: ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարը հեգնել էր, թե օրը հարմար չէ ընտրված, հակառակի պես ինքն այդ օրը գործեր ունի և չի կարող մասնակցել: Քառյակն իր հերթին ասել է, որ իր կազմած ձևաչափով մասնակցություն հանրահավաքին չի լինելու: Քառյակի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները հանրահավաքին կարող են մասնակցել որպես անհատ քաղաքացիներ:

Բացի դա, դատելով հատկապես այսօրվա ասուլիսից հետո Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի հասցեին կատարվող գրառումներից` կարելի է ենթադրել, որ հասարակական սեկտորն էլ առանձնապես ոգևորված չէ ՕԵԿ-ով: Նրանց հիշողության մեջ դեռ թարմ է, որ ընդամենը ոչ վաղ անցյալում նույն ՕԵԿ-ը մեծ պատրաստակամությամբ քվեարկում էր գազի թանկացման, կուտակայինի օրենքի և իշխանությունների մի շարք այլ նախաձեռնությունների տակ:

Հետևաբար, չնայած Արթուր Բաղդասարյանը կանխատեսում է, որ բավական հզոր հանրահավաք են ունենալու, քանի որ ժամանակին իրենք 100 հազար ձայն են հավաքել, բայց հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ՕԵԿ-ի հանդեպ հասարակության հակակրանքը, գումարած հուլիսյան շոգը` կարելի է ենթադրել, որ կուսակցության հանրահավաքն այդքան էլ «փայլուն» չի լինի:

Այլևս չստանալով նախկին կոալիցիոն կուսակցության երբեմնի աջակցությունը` ՕԵԿ-ը փորձում է սեփական ուժերով և ռեսուրսներով ավտոբուսներով «մարդ բերել» հանրահավաքին: Մարզերից արդեն իսկ արձագանքներ կան, որ ՕԵԿ-ը լծվել է հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների ցուցակագրման գործին, որպեսզի հանրահավաքի օրը ավտոբուսներով բերի Երևան: «Հա, արդեն ձեռուոտ են ընգել, մարդ են ման գալիս, ծրագիր են ցույց տալիս, հանրահավաքի ռեկլամն են անում»,-մեզ հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը՝ հավելելով, որ ինքը չի գնալու:

«Առաջին լրատվական»-ի ճշտող հարցին` ցուցակագրելուց բացի, այլ խոստումներ տրվո՞ւմ են, մասնավորապես փողային առաջարկներ եղե՞լ են, մեր զրուցակիցն արձագանքեց. «Տենց բան չեմ լսել, բայց դա էլ կանեն, ինչ է եղել որ: Բա ոնց պետք ա հրապարակը լցնեն, թե չէ, ձեր կարծիքով, հենց ընենց ով կգնա ՕԵԿ-ի, Արթուր Բաղդասարյանի հետևից»:

Նշենք, որ մարդկանց ավտոբուսներով բերելու մասին խոսակցություններ Շիրակից բացի, կան նաև այլ մարզերում` Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում: Արթուր Բաղդասարյանը նույնիսկ իր գործարանի աշխատակիցներին է հանձնարարել կազմ-պատրաստ ներկայանալ հանրահավաքին:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ Արթուր Բաղդասարյանը խնդիր է դրել հատկապես քառյակին ապացուցելու, թե ով է իրական ընդդիմությունը: Մանավանդ, որ այսօրվա իր ասուլիսում Բաղդասարյանն արդեն իսկ քար էր գցում քառյակի բոստանը՝ հայտարարելով, որ եթե քառյակը պարզապես խոսում է, ապա իրենք գործնական քայլեր են նախաձեռնում: «Քառյակը խոսում է հոսանքի թանկացումից, ՕԵԿ-ը դիմել է վարչական դատարան և այդ հարցով հանրահավաք է կազմակերպում: Քառյակը խոսում է կենսաթոշակային բարեփոխումների մասին, ՕԵԿ-ը շրջանառության մեջ է դրել պահանջ՝ ամբողջությամբ հանել պարտադիր բաղադրիչը: Եվ այսպես մի շարք հարցեր»,- հայտարարեց նա:

Այլ կերպ ասած` այս հանրահավաքով ՕԵԿ-ը կհանձնի ընդդիմություն դառնալու իր առաջին քննությունը: Կհավաքի շատ մարդ` մարտահրավեր կնետի քառյակին ու կդառնա ընդդիմադիր դաշտի մասնիկ, չի հավաքի՝ կշարունակի մնալ ՀՀԿ-ի կցորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում