Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ախալցխայում սահմանապահ ոստիկանությունը, ստացված հեռախոսային ահազանգի համաձայն, ձերբակալել է Հայաստանի քաղաքացի Հայկ Խաչատրյանին: Վերջինս առանց փաստաթղթերի հատել է երկրի պետական սահմանը:
ՀՀ քաղաքացուն տեղափոխել են հետաքննչական-օպերատիվ բաժանմունք՝ հետագա արձագանքման համար: Պետական սահմանի ապօրինի հատման գործով տարվում է հետաքննություն Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին կետով:











































