Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Որոնք են Սերժ Սարգսյանի վստահության հիմքերը

Արգենտինական մամուլին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը մտահոգ է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը վստահ է, որ պետք եղած դեպքում Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ:

Իսկ ինչի՞ց է գալիս Սերժ Սարգսյանի այս վստահությունը: Սա մի հարց է, որը հրապարակային պատասխան չունի: Այսինքն՝ հրապարակային մակարդակում, օրինակ, մենք ունենք Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների հանդեպ անհավատարմության և անպատասխանատվության նախադրյալ՝ Մոսկվան մեծ քանակի հարձակողական սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, որը Հայաստանին ամեն օր սպառնում է պատերազմով և ամեն օր հրադադար է խախտում՝ պարբերաբար սպանելով հայ զինվորներին: Այսինքն՝ հրապարակային մակարդակում մենք տեսնում ենք այն հիմքերը, որ մեզ հնարավորություն են տալիս, մեղմ ասած, կասկածել, որ Ռուսաստանը հավատարիմ կլինի այսպես ասած դաշնակցային պարտավորությունների կատարմանը:

Սրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հավատարիմ չէ նույնիսկ տնտեսական դաշնակցությանը և չի կարողանում կամ չի ուզում լուծել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը: Այսինքն՝ եթե նույնիսկ նման հարցում չկա հավատարմություն, անվտանգության դժվար հարցում ի՞նչ հավատարմության մասին կարող է խոսք լինել՝ տեսնելով 4 միլիարդի ռազմական բիզնեսն Ադրբեջանի հետ: Իսկ նման հարցերը պահանջում են հրապարակային երաշխիքներ, որովհետև եթե Պուտինը Սերժ Սարգսյանի ականջին շշնջացել է, որ հավատարիմ կլինեն դաշնակցային պարտավորություններին, դա դեռ չի նշանակում, որ կլինեն: Ի վերջո, ականջին շշնջոցները քաղաքական կատեգորիայի վերածելու դեպքում հարց կառաջանա, թե արդյոք Պուտինը որևէ հակառակ բան չի՞ շշնջացել կամ շշնջում Ադրբեջանի՝ Ալիևի ականջին:

Ռուսաստանը արդեն իսկ խախտում է դաշնակցային պարտավորությունները՝ հարձակողական սպառազինություն վաճառելով Ադրբեջանին: Դա արդեն իսկ խախտում է, էլ ի՞նչ հավատարմության մասին կարող է խոսք լինել: Անվտանգության հարցերը լուծվում են հրապարակային մակարդակներում: Հրապարակային մակարդակում Ռուսաստանը արդեն իսկ կատարում է Հայաստանի ավտանգությանը սպառնացող քայլեր՝ զանգվածային ոչնչացման զենք է վաճառում Հայաստանի հակառակորդին:

Երբ պետության անվտանգության երաշխիքները կամ անվտանգության ապահովման գործառույթի առանցքային դրվագները տեղափոխվում են արդեն հետնաբեմային՝ կուլիսային ոլորտ, ապա այստեղ արդեն խոսք կարող է լինել ոչ թե անվտանգությունից, այլ վտանգից ու սպառնալիքներից: Եթե Սերժ Սարգսյանը, որպես Հայաստանի անվտանգության պատասխանատու և ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, վստահություն է հայտնում Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ անվտանգության պարտավորությունների կապակցությամբ հավատարմության մասին, ապա պետք է ներկայացնի հասարակությանը վստահության հիմքերը: Հասարակությունն անվստահության հիմքեր արդեն ունի լիուլի՝ ռազմավարական դաշնակիցը արդեն մոտ մեկ տարի զբաղված է Հայաստանի ռազմա-մշակութային շանտաժով և բացարձակապես մտադրություն չունի հրաժարվել այդ քաղաքականությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում