Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հարկային արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի օղիների գործարանին

ՀՀ կառավարությունը բավական յուրօրինակ է վերաբերվում սեփական կառույցների որոշումներին: Կառավարության առաջիկա նիստում հավանության է արժանանալու էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած նախագիծը, որով կառավարությունը մոտ 1 մլրդ 324 մլն դրամի իտալական սարքավորումների ներմուծման կապակցությամբ երեք տարի ժամկետով հարկային արտոնություն է տրամադրելու «Ա և Գ» ընկերությանը, որը պատկանում է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:

Ուշագրավն այն է, որ, ինչպես ժամանակին պարզել էր hetq.am-ը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2010-2011թթ. դիմել էր դատարան՝ այդ օղիներն արգելելու պահանջով, քանի որ դրանք շփոթության աստիճան նման էին Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրվող օղիներին: 2012թ. ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը լրատվամիջոցներին ասել էր, որ բոլոր արգելված օղիները շրջանառությունից հանել է, ընդ որում՝ առգրավել է ոչ միայն պատրաստի արտադրանքը, այլև արտադրության ռեսուրսները՝ շշերը, խցանները, պիտակները, արտադրության միջոցները: Սակայն որոշ ժամանակ անց արգելված օղիները կրկին հայտնվեցին «Երևան Սիթի»-ում՝ փոխվել էր արտադրողի անունը. նախկինում արգելված օղիներն արտադրվում էին «ԱԳ» ընկերության անունից, այժմ դրանք արտադրում է «Ա և Գ» ընկերությունը:

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Ա և Գ» ընկերությունը նախատեսում է սպիրտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետությունը և թողարկվող սպիրտի որակը ու քանակը բարձրացնելու նպատակով Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր միջազգային չափորոշիչներին համապատասխան սարքավորումներ: Ներդրումային ծրագրի շրջանակներում` սպիրտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետությունը և թողարկվող սպիրտի որակը ու քանակը բարձրացնելու նպատակով ընկերությունը նախատեսում է շուրջ 1.32 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրումներ իրականացնել: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել իտալական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք (2015թ.), որի շուրջ 25%-ը կարտահանվի ՌԴ, Իրաք և Վրաստան:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է ստեղծել մոտ 40 աշխատատեղ` միջին աշխատավարձը 110 հազար դրամով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում