Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիայի խորհրդարանի նախագահին

Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությանը:

Նորին Սրբությունը, ողջունելով Խորվաթիայի Խորհրդարանի նախագահի այցը Մայր Աթոռ` ուրախություն հայտնեց երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների և ամրապնդվող համագործակցության առիթով: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը և հայոց կյանքում քրիստոնեական հավատի կարևորությանը. «Մեր ժողովրդի էության մեջ ներհյուսված է քրիստոնեական հավատը, որը նաև մեր մշակույթն է կերտել և մեր կենցաղը կրթել»:

Իր հերթին Լուկա Բեբիչն երախտագիտություն հայտնեց ընդունելության համար և խոսեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունների մասին` կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների սերտացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, կրոնների և քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությանը: Խորվաթիայի խորհրդարանի նախագահին Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու հարաբերությունները քույր Եկեղեցիների հետ և ներգրավվածությունը միջկրոնական երկխոսության մեջ հանուն ժողովուրդների խաղաղ և ապահով կյանքի:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը և Խորվաթիայի Խորհրդարանի նախագահն անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրներին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառավարիչ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում