Germanwatch վերլուծական խմբի պատրաստած Global Climate Risk Index տարերային վտանգավոր երևույթների հետևանքով տուժած երկրների վարկանիշային աղյուսակում առաջին եռյակը զբաղեցնում են Թաիլանդը, Կամբոջան և Պակիստանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Global Climate Risk Index-ը գնահատում է եղանակային էքստրեմալ երևույթներից կրած տնտեսական և սոցիալական վնասները, աղետների հաճախականությունն ու ծավալները, որոնք, գիտնականների կարծիքով, ապագայում կլիմայի փոփոխությունների պատճառով կմեծանան: Վարկանիշային աղյուսակ կազմողները կարծում են, որ ցուցակի վերին հորիզոնականներում հայտնվելը ահազանգ է՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ խոցելիության մասին:
Առաջին տասնյակում ընդգրկված են նաև Սալվադորը, Ֆիլիպինները, Բրազիլիան, ԱՄՆ-ը, Լաոսը, Գվատեմալան և Շրի-Լանկան: Ընդհանուր առմամբ ջրհեղեղներից, երաշտից և բնական այլ աղետներից այդ երկրների կրած ընդհանուր վնասը կազմել է 166 մլրդ դոլար՝ ըստ գնողունակության պարիտետի:








































