«Վալենսիա»-ի ալժիրցի կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլին ձերբակալվել է առանց վարորդական իրավունքի երթևեկելու պատճառով:
Marca-ի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստը ձերբակալվել է նոյեմբերի 26-ին, երբ վերջինս վերադառնում էր իր Audi RS3 մակնիշի ավտոմեքենայով:
Սոֆիան Ֆեգուլինը չի կարողացել ոստիկաններին ներկայացնել իր վարորդական իրավունքը, ինչի հետևանքով օրվա մեծ մասն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում:
Այսօր ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առջև, և եթե նրա դատապաշտպանները չկարողանան ապացուցել, որ ֆուտբոլիստը վարորդական իրավունքի վկայականը թողել է Ֆրանսիայում, կիսապաշտպանին կսպառնա 3-6 ամսվա ազատազրկում:










































