Tuesday, 09 06 2026
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին

Մարտի 1-ի զոհերի հարազատները դիմելու են դատարան

Մարտի 1-ի զոհերի հարազատները մտադիր են դիմել դատարան և պատասխանատվության կանչել «Հայոց պատմություն» բուհական դասագրքի հեղինակներին, ովքեր, հարազատների համոզմամբ, խեղաթյուրել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները:

Այդ ողբերգական օրվա 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, թե դասագրքի հեղինակը` Երևան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «աղավաղել է իրականությունը»: Հովհաննիսյանը նշել է, որ զոհերի հարազատները խորհրդակցելու են փաստաբանների հետ` որոշելու, թե ինչպես հիմնավորեն հայցը:

«Դա չլսված բան է, երբ նախաքննությունը ընթանում է, իսկ այդ թեման արդեն պատմության գիրկն է անցել: Ես լսեցի «Ազատություն» ռադիոկայանում ելույթը, Մինասյանն այնտեղ ասում է` վերցրել եմ ժամանակավոր հանձնաժողովից: Անգամ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը, որը նորից օբյեկտիվ չէ, և մենք դրա դեմ բողոքարկել են ԵԽԽՎ, անգամ այնտեղ այդ աստիճանի սուտ չկա գրված, ինչպես որ գրել է պարոն Մինասյանը հայոց պատմության դասագրքում», – վրդովված պատմել է ոստիկանների կիրառած «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից զոհվածի մայրը` շարունակելով. – «Օրինակ, գրել է «երկուստեք հրազեն են օգտագործել»: Ոչ մի ոստիկանական տեղեկատվության մեջ, ասենք, Հատուկ քննչական ծառայության հաշվետվությունները, որ իրենք ասում են, քրեական գործում այդ «երկուստեք հրաձգություն» բառը չկա: Այսինքն` տեղից խեղաթյուրված պատմություն է, ինքը վերցրել է մի հատ էլ, Բաղրամյան 26-ին դուր գալու համար, ավելի խեղաթյուրել է և որպես պատմություն ներկայացնում է սերունդներին»:

«Ես կարծում եմ, որ ինքը հրապարակավ պետք է ներողություն խնդրի առաջինը զոհերի ծնողներից: Ինքը չի՞ հասկանում, որ զոհերը ծնողներ ունեն, որ ծնողները ամեն ինչին հետևում են: Ծնողներով պարտադիր պետք է դատարան քարշ տանք այդ դասագիրքը գրողներին: Պատասխանատուները պետք է դատարանում պատասխանատվության ենթարկվեն», – հայտարարել է Ալլա Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում