«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կարծիքով՝ խորհրդարանական ուժերը իշխանության բաղկացուցիչ մասն են և շարունակելու են այդպիսին լինել:
Դիտարկմանը, թե երկրորդ նախագահի վերջին հարցազրույցներն ավելի շատ վկայում են այն մասին, որ խորհրդարանական ընդդիմությունն իր հետ է համագործակցում, և փաստորեն այդ ուժերից երկուսն էլ չեն բացառում Ռ․ Քոչարյանի հետ համագործակցությունը, Գառնիկ Մարգարյանն ասաց․ «Ես չեմ ուզում այս կամ այն քաղաքական գործչի գործողությունները մեկնաբանել: Ես բազմիցս ասել եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում ոչ թե 31 տոկոս հավաքեց, այլ մեր գնահատականներով՝ ավելի բարձր, ի՞նչ եղավ այդ ձայնը: Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը՝ առնվազն հանցագործություն է, որովհետև Ռ․ Քոչարյանը դեռ պատասխան չի տվել իր թույլտվածների համար՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, առանձին մի քանի դեպքեր, երկրում ստեղծված կոռուպցիոն իրավիճակ»:
Դիտարկմանը, թե նրան պատասխանատավության կանչելու փոխարեն՝ գնալով ընդլայնվում է այն մարկանց թիվը, ովքեր պատրաստակամություն են հայտնում նրա հետ համագործակցել, Գառնիկ Մարգարյանն ասաց․ «Նրանք, ովքեր այդպես են գնահատում իրավիճակը և նման պատրաստակամություն հայտնում, դեռ պատասխան են տալու իրենց արածների համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։