Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան հանգամանքները հետաքննող հանձնաժողովը վկայություններ ունի, որոնք կարող են մատնանշել իսրայելցիների ներգրավվածությունը Արաֆաթի մահվան գործում: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան հանձնաժողովի ղեկավար Թաուֆիկ Ալ-Թիրավիին:
«Մենք վկայություններ ունենք, որոնք կարող են ապացուցել, որ Արաֆաթը թունավորվել է իսրայելցիների կողմից: Անհրաժեշտ է պարզել ճշմարտությունը` կապված Յասիր Արաֆաթի մահվան հետ»,- ասել է Թիրավին:
Այսօր մասնագետները փորձանմուշներ են վերցրել արտաշիրիմված Արաֆաթի աճյունից: Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ փորձանմուշներն արդեն փոխանցվել են ռուս, շվեյցարացի և ֆրանսիացի մասնագետներին՝ փորձաքննություն անցկացնելու նպատակով:
Փորձանմուշները հենց գերեզմանից վերցրել է պաղեստինցի մասնագետը՝ արտասահմանցի փորձագետների ներկայությամբ:











































