Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

28-ամյա պարսկուհին թմրամիջոցները Հայաստան է ներկրել հեշտոցի մեջ թաքցրած

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Իրանի քաղաքացուհի Էլհամ Շիրխանիի և ՀՀ քաղաքացի Զոհրաբ Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 29-ամյա Զոհրաբ Ստեփանյանը 2013 թվականի օգոստոսին ծանոթացել է Իրանի 28-ամյա քաղաքացի Էլհամ Շիրխանիի հետ: Տեղեկացել է, որ նա զբաղվում է Իրանից Հայաստան թմրամիջոցների ներկրմամբ ու իրացմամբ, ցանկացել է ձեռք բերել թմրամիջոցներ:

2013 թվականի նոյեմբերի 8-ին Էլհամ Շիրխանին Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանել է Հայաստան: Նա իր հեշտոցում թաքցրած՝ ապօրինի ներկրել է ապահովիչի մեջ փաթեթավորած, 13,744 գրամ մաքուր քաշով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, 86 հատ, 0,43 գրամ ընդհանուր քաշով «Մեթադոն» թմրամիջոցի հաբեր: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ թմրամիջոցները նախատեսված են եղել Զոհրաբ Ստեփանյանին իրացնելու համար, սակայն վերջինս չի հասցրել դրանք գնել, քանի որ նույն օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Էլհամին ու Զոհրաբին:

Էլհամի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված վերոհիշյալ թմրամիջոցները: Նրա մոտ հայտնաբերվել է նաև հոգեմետ նյութ հանդիսացող, 0,39 գրամ քաշով 39 հատ «Նորտրիպտիլին» դեղամիջոցը, որը նա ներկրել էր իր օգտագործման համար:

Պարսկուհի Էլհամը այսօր ևս, ինչպես նախորդ նիստերին, կարճաթև հագուստով էր: Նորից բաց էին պարսկուհու գլուխը, թևերը, բաց բազկի վրա դաջվածքն էր՝ թևավոր խաչի տեսքով:

Նախաքննական ցուցմունքում Էլհամը հայտնել է, թե 2013 թվականի հունիսին Հայաստանում բնակվող իր վաղեմի ծանոթ Փեժման Միրիջաֆարիի հրավերով ժամանել է Հայաստան, որպեսզի դիմի ՄԱԿ ու ՄԱԿ-ի կողմից ստանա փախստականի կարգավիճակ:

Ապրել է Փեժմանի վարձակալած բնակարանում՝ Կասկադի տարածքում: Իմացել է, որ Հայաստանում թմրադեղերը պահանջարկ են վայելում ու թանկ են:

Փեժմանը, տեսնելով, որ ինքը թմրամիջոց է օգտագործում, առաջարկել է, որ հաջորդ անգամ Հայաստան գալիս հետը թմրադեղեր բերի՝ մետամֆետամին, ու վաճառի:

Էլհամը մեկնել է Թեհրան, ինչ-որ անծանոթ պարսիկից 120 դոլարով ձեռք է բերել 10 գրամ մետամֆետամին:
Կրկին ուղևորվել է Հայաստան՝ թմրադեղերը նախապես պահպանակի մեջ դնելով ու սեփական հեշտոցում թաքցնելով:

Հայաստան է եկել ավտոբուսով, Մեղրիի մաքսային անցակետով: Պարսկուհու հեշտոցում թաքցված թմրադեղերը չեն հայտնաբերվել…

Ըստ մեղադրանքի՝ Էլհամը մի քանի անգամ է մաքսանենգ ճանապարհով՝ այս եղանակով, ու իրացնելու նպատակով թմրամիջոցներ ներկրել Հայաստան՝ 2013 թվականի հունիսին, հուլիսին, հոկտեմբերին ու նոյեմբերին: Չորս դրվագով էր մեղադրվում պարսկուհին:

Երևանում, ըստ Էլհամի նախաքննական ցուցմունքի, Փեժմանի միջոցով ծանոթացել է մի քանի տղամարդկանց, այդ թվում՝ Զոհրաբի հետ: Նոյեմբերին մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերած թմրամիջոցը պետք է իրացներ Զոհրաբին:

Էլհամը հայտնել է նաև, թե բռնվելու պահին իր պայուսակում եղած դեղերն իրեն բժիշկն էր նշանակել, քանի որ ինքը ՄԻԱՎ վարակակիր է…

Էլհամը Զոհրաբի հետ հարցաքննվել է առերես, ասել է, թե չգիտեր իրականում՝ թմրամիջոցների գնորդը Զոհրա՞բն էր, թե՞ մեկ ուրիշը:

Առերես հարցաքննությունից հետո Էլհամն ասել է, թե կաշկանդվել է Զոհրաբին առերես մեղադրելուց…

Ընդհանուր իրավասության դատարանում՝ իր նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո, Էլհամը հայտարարել է, թե նախաքննական սկզբնական ցուցմունքները տվել է թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելով: Լավ չի հասկացել, թե ինչ է ասել: Իրեն լավ չեն բացատրել իր իրավունքները, թարգմանիչն էլ լավ չի թարգմանել…

Դատական քննության ժամանակ Էլհամը պնդել է, թե թմրամիջոցների իրական գնորդը Զոհրաբը չէ, ինքը թմրամիջոցները բերել էր Փեժմանի ու իր համար:

Իր մեղադրական ճառում մեղադրող դատախազ Բ. Ղազինյանը հաստատված է գնահատել Էլհամին ու Զոհրաբին առաջադրված մեղադրանքները:

Միջնորդել է Էլհամին չորս դրվագ մաքսանենգության և իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելու, ներկրելու համար մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 15 տարի ազատազրկման:

Զոհրաբին մեղավոր ճանաչել Էլհամի ներկրած ամբողջ թմրամիջոցը ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու համար և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Մեղադրողի ճառից հետո Էլհամն ասել է, թե ինքը, որպես ՄԻԱՎ վարակակիր, հազիվ 5 տարվա կյանք ունենա: Ինչո՞ւ են իրեն դատապարտում 15 տարի ազատազրկման: Ինքը ցանկանում է տեսնել անչափահաս որդուն, ցանկանում է մեկնել իր հայրենիք:

Էլհամի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանն իր պաշտպանական ճառում միջնորդել է հաստատված գնահատել Էլհամի մեղքը միայն վերջին դրվագով՝ 2013 թվականի նոյեմբերին մաքսանենգությամբ թմրամիջոց ներկրելու համար: Մնացած դրվագներով ու վերջին դրվագում՝ թմրամիջոցների իրացման համար առաջադրված մեղադրանքներով արդարացնել իր պաշտպանյալին:

Պաշտպանը միջնորդել է մեկ դրվագով մեկ հանցավոր արարք կատարելու համար Էլհամին դատապարտել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժի՝ հաշվի առնելով, որ նա ՄԻԱՎ վարակակիր է, նրա խնամքին է անչափահաս որդին, նա զղջացել է կատարածի համար:

Զոհրաբ Ստեփանյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ստեփանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պնդել է, որ նախաքննության և դատաքննության ընթացքում չի հիմնավորվել իր պաշտպանյալի մեղքը՝ որ Էլհամը 2013 թվականի նոյեմբերին հենց Զոհրաբին իրացնելու համար էր Հայաստան բերել թմրամիջոցը:

Հետևաբար, թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման փորձի համար Զոհրաբը պետք է արդարացվի, ճանաչվի անպարտ ու անհապաղ ազատ արձակվի դատարանի դահլիճում:

Իսկ եթե դատարանը հիմնավորված կհամարի, որ Զոհրաբը Էլհամից թմրամիջոց պիտի ձեռք բերեր, ապա ապացուցված չէ, որ Էլհամի մոտ եղած ամբողջ թմրամիջոցն էր նախատեսված հենց Զոհրաբին իրացնելու համար:

Բռնվելու պահին Զոհրաբի մոտ 100 հազար դրամ է եղել, դա համապատասխանում է մեկ գրամ «մետամֆետամինի» շուկայական արժեքին, ուրեմն ծայրահեղ դեպքում Զոհրաբը կարող է մեղադրվել մեկ գրամ թմրամիջոց ձեռք բերելու փորձի համար, իսկ դա արդեն մեղսագրված հոդվածի այլ՝ ավելի մեղմ մասով նախատեսված հանցավոր արարք է:

Ըստ փաստաբան Սիմոնյանի՝ նախաքննության ժամանակ դատավարական կարգի խախտմամբ ներգրավվել է արտոնագիր չունեցող թարգման, ով իրավունք չուներ նախաքննական փուլում թարգմանչական ծառայություններ մատուցելու:

Զոհրաբին մեղադրող ցուցմունք Էլհամը տվել է հենց նախաքննության ժամանակ, այդ ցուցմունքն էլ դրվել է Զոհրաբի մեղադրանքի հիմքում:

Ըստ փաստաբան Լ. Սիմոնյանի՝ Էլհամի նախաքննական ցուցմունքները պետք է ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույցներ, որովհետև ձեռք են բերվել դատավարական կարգի խախտմամբ՝ ոչ պատշաճ կերպով ներգրավված թարգմանի մասնակցությամբ:

Այսօր չէր ներկայացել դատական քննությանը ներգրավված արտոնագրով թարգմանը: Համապատասխան գրասենյակն ուղարկել էր նոր թարգմանի, չնայած այս գործը արդեն ավարտական փուլում էր, մնացել էր, որ ամբաստանյալները վերջին խոսք ասեին, դատավորը հեռանար խորհրդակցական սենյակ ու դատական ակտ կայացներ:

Նոր թարգմանը, ինչպես նախորդը, կրթությամբ արևելագետ էր՝ իրանագետ, որակավորմամբ համապատասխանում էր օրենքի պահանջին:

Նախագահողը նոր թարգմանին ներգրավելու վերաբերյալ կողմերի կարծիքները լսեց. մեղադրողն ու Էլհամի շահերի պաշտպան Հարությունյանը չառարկեցին, իսկ Զոհրաբի շահերի պաշտպան Սիմոնյանն ասաց, թե կարծիք չի հայտնում:

Ըստ փաստաբան Սիմոնյանի՝ դատարանը, նոր թարգմանին ներգրավելով՝ պետք է վերսկսեր դատաքննությունը, սակայն դա չարվեց:
Ամբաստանյալներ Էլհամն ու Զոհարբը հրաժարվեցին վերջին խոսք ասելուց:

Էլհամն ասաց, որ արդեն ամեն բան ասել է, Զոհրաբն ասաց, թե չի ցանկանում որևէ բան ասել:

Նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատավճիռը:

Էլհամ Շիրխանի Ղասեմիին արդարացվեց երկու՝ 2013 թվականի հունիսի և հոկտեմբերի դրվագներով մեղսագրված արարքների մասով:

Էլհամը մեղավոր ճանաչվեց 2013 թվականի հուլիսի ու նոյեմբերի դրվագներով: ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով՝ 2 դրվագ և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով 2 դրվագ հանցագործությունների համար մեղավոր ճանաչված Էլհամ Շիրխանին վերջին հաշվով դատապարտվեց 12 տարի ազատազրկման:

Զոհրաբ Ստեփանյանը մեղավոր ճանաչվեց թմրամիջոցներ ձեռք բերելու փորձի համար՝ 34-268 հոդվածի 3-րդ մասով, ու դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Երկու ամբաստանյալների պատժի սկիզբն էլ 2013 թվականի նոյեմբերի 8-ից է:

Նրանցից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 54 հազար 960 դրամ՝ որպես դատական ծախսեր՝ կատարված փորձաքննությունների արժեքը:

Հանցագործության առարկա հանդիսացած ու բռնագրավված թմրամիջոցները կոչնչացվեն:

Ամբաստանյալների շահերի պաշտպաններն ասացին, որ բողոքարկելու են դատավճիռը, նրանք երկուսն էլ պնդեցին իրենց ճառերում հայտնած դիրքորոշումները:

Հնարավոր է՝ Էլհամի մասով արդարացման դրվագներով դատական ակտը բողոքարկի նաև մեղադրանքի կողմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում