Նոյեմբերի 27-ին Բանգկոկի կալանավայրի բանտարկյալների միջև Gangnam Style կոչվող պարային մրցույթ է տեղի ունեցել,- հայտնում է RIA Novosti-ն:
Հանրահայտ «ձիու վրա պարի» մցույթը կազմակերպվել էր ոչ միայն զվաճանքի համար, այլև որպեսզի ամրապնդվեին աշխատակազմի և բանտարկյալների հարաբերությունները:
Այդ կալանավայրում միայն տղամարդիկ են պահվում, ուստի նրանցից շատերը ստիպված են եղել մրցույթի համար կնոջ նման հագնվել:
Gangnam Style-ը PSY-ի կատարմամբ YouTube-ում հայտնվել է 2012-ի հուլիսին և դարձել շատ հայտնի` ստանալով ռեկորդային թվով՝ ավելի քան 800 մլն դիտում: Կորեերեն կատարվող երգը ծաղրում է նորաձև Սեուլի Կաննամ թաղամասի բնակիչներին:
Հանրահայտ «պարը ձիու վրա» կատարել են Մադոննան, Բրիթնի Սփիրսը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
















































