Tuesday, 09 06 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ

Բելգիացին 19 տարի անց բաժանվել է կնոջից` իմանալով, որ նա տղամարդ է եղել

Տարեց բելգիացին իր համար անսպասելիորեն հայտնաբերել է, որ 19 տարի միասեռ ամունությամբ է ապրել. նրա կինն իրենից թաքցրել է, որ տղա է ծնվել և փոխել է սեռը: Եվրոպացին դժվարությամբ է կարողացել համակերպվել այդ մտքին. հենց որ կինը նրան ասել է այդ մասին, ամուսինը նրան ծեծել է: Հետո, սակայն, պարզվել է, որ շրջապատում բոլոր մյուսների համար դա գաղտնիք չի եղել. միայն ամուսնուն են խաբել:

«Ես զգացի, որ ինձ բռնաբարել են»,- խոստովանել է 64-ամյա տղամարդը Nieuwsblad.be թերթին տված հարցազրույցում: Ամուսնությունը տղամարդու համար երրորդն է եղել: Սկզբում նա շատ երջանիկ է եղել և մտածել, որ այլևս չի բաժանվի:

Թերթն իր հերոսների համար անուններ է հորինել` բելգիացուն` Յան, իսկ նրա կնոջը` Մոնիկա: Նախկին տղամարդ Մոնիկան ծնունդով Ինդոնեզիայից է։ Բելգիայում տնտեսության մեջ օգնել է Յանի ծանր հիվանդ քրոջը: Հետո Մոնիկան այցագրի հետ կապված խնդիրների պատճառով վերադարձել է հայրենիք: Սակայն շուտով երեխաների հարցում Յանն է օգնության կարիք ունեցել. նրանից հեռացել է կինը: Այդ ժամանակ նա հրավիրել է Մոնիկային, լուծել փաստաթղթերի հետ կապված նրա խնդիրներն ու նրան տեղավորել իր տանը: Շուտով նրանց միջև կրակ է բռնկվել ու նրանք ամուսնացել են:

Ամուսնանալու պահին Մոնիկան 27 տարեկան է եղել, ամուսինը` 44: 4 երեխաների հայր Յանը հետաքրքրվել է` չի՞ ուզում Մոնիկան մայրանալ: Մոնիկան հրաժարվել է, ինչը լիովին ձեռնտու է եղել բելգիացուն:

Մոնիկան իրեն պահել է սովորական կնոջ պես, որը կարող է, սակայն չի ուզում երեխա ունենալ, հակաբեղմնավորիչներ է օգտագործել, ձևացրել, թե դաշտան է ունենում: Յանը ոչինչ չի կասկածել. նա Մոնիկայի մեջ տեսել է առանց տղամարդկային գծերի գրավիչ կնոջ և ուրախացել, որ իր երրորդ կինը լավ հարաբերությունների մեջ է երեխաների հետ: Նա իր ամուսնությունը երջանիկ է համարել:

Սակայն վերջին տարում ամեն ինչ փոխվել է: Մոնիկան մշտական աշխատանք է գտել և սկսել է «գերկարճ կիսաշրջազգեստներով ու փոքր տոպերով» դիսկոտեկներ այցելել: Շշուկներ են տարածվել, որ Մոնիկան երբևէ տղամարդ է եղել: Յանը չի կարողացել դա հանդուրժել և որոշել է խոսել կնոջ հետ: Միայն այդ ժամանակ է Մոնիկան խոստովանել, որ տղա է ծնվել: Արդյունքում` վեճ է սկսվել, հարևանները ոստիկանություն են կանչել:

Յանն ու նրա երեխաները ապշել են. բելգիացին խոստովանել է, որ սկզբում ընդհանրապես չի կարողացել խոսել այդ մասին, ստիպված դիմել է բժշկի, որպեսզի դիմանա այդ հարվածին: Սերն այսքանով վերջացել է, սակայն ամուսնական կյանքը շարունակվում է: Չնայած Յանը կարողացել հասնել բաժանության` դատարանը ճանաչել է Յանի տանն ապրելու Մոնիկայի իրավունքը: Չնայած նախկին ամուսիններն ապրում են նույն հարկի տակ` իրար հետ ոչ մի բառ չեն փոխանակում,- նշում է Flanders News.be-ն:

«Ես այլևս չեմ ուզում նրա հետ գործ ունենալ: Այն, ինչ նա արել է ինձ և իմ ընտանիքի հետ, աններելի է»,- եզրափակել է Յանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում