Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ա.Բաղդասարյանը Ծառուկյանի նման մնում է ԱԱԽ անդամ, բայց Սերժ Սարգսյանին չի դիմավորում ու ճանապարհում

Հայտնի է, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շարունակում է մնալ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, թեև այլևս այդ կառույցի քարտուղարը չէ: Ա. Բաղդասարյանը ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական տվեց մի քանի ամիս առաջ՝ ՕԵԿ-ն ընդդիմություն հռչակելուց հետո:

ԱԱԽ-ում Ա. Բաղդասարյանի նախկին մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե նա ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահն է, այդ պաշտոնում ընտրվել է մի քանի ամիս առաջ՝ այդ կառույցի Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեում:

«Անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմին է, և պարոն Բաղդասարյանը շուրջ 6 տարվա կուտակած մեծ փորձ ունի անվտանգության ոլորտի խնդիրների թե՛ ճանաչողության, թե՛ լուծման առումով: Իսկ ակադեմիան առնչվում է Հայաստանի անվտանգության խնդիրներին: Այնպես որ՝ Ա. Բաղդասարյանը կարող է լինել ԱԱԽ անդամ ու իր փորձով օգտակար լինել մեր երկրին»,- ասաց Ա. Միսակյանը:

Հարցին՝ բայց չէ՞ որ Ա. Բաղդասարյանի՝ ԱԱԽ կազմում լինելը նույնպես ինչ-որ առումներով ստվերում է կամ կասկածի տակ դնում նրա ու ՕԵԿ-ի ընդդիմադիր լինելը: Այսինքն՝ Ա. Բաղդասարյանը շարունակում է մնալ մի կառույցի անդամ, որտեղ հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են, Միսակյանը պատասխանեց. «Եթե դու իշխանության մեջ չես, դու ընդդիմություն ես. մեր պարագայում չի լինում մի քիչ ընդդիմություն, մի քիչ շատ ընդդիմություն: Մենք հստակ հայտարարել ենք, որ ՕԵԿ-ն ընդդիմություն է: Իսկ ԱԱԽ-ն խորհրդակցական մարմին է, որտեղ ընդդիմություն և իշխանություն լինելը կորցնում է իր առաջնային նշանակությունը»:

Հիշեցնենք, որ Ա. Բաղդասարյանը ԱԱԽ-ում երկրորդ անդամն է, որ կոալիցիայում չէ, իշխանության մեջ չէ: Առաջինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Խորհրդի մյուս անդամներն են՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Ա. Բաղդասարյանն ու Գ. Ծառուկյանը:

ԲՀԿ-ն 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց, բայց Գ. Ծառուկյանը մինչև այժմ էլ շարունակում է մնալ ԱԱԽ անդամ: Նա այդ շրջանակներում հավանաբար շարունակում է կատարել իր որոշ պարտականություններ: Օրինակ՝ երբ Սերժ Սարգսյանը արտասահման է մեկնում, մամուլի հրապարակումների համաձայն, Գ.Ծառուկյանը նրան օդանավակայանում դիմավորում կամ ճանապարհում է, բայց նիստերին չի մասնակցում: Համենայնդեպս, ԱԱԽ վերջին՝ փետրվարի 25-ին տեղի ունեցած նիստի՝ նախագահականի կայքում տեղադրված լուսանկարներում նա չէր երևում:

Իսկ Ա. Բաղդասարյանը, ինչպես Գ. Ծառուկյանը, նույնպե՞ս շարունակում է Ս. Սարգսյանին դիմավորել և ճանապարհել:

«Ոչ»,- պատասխանեց Ա.Միսաքյանը՝ ավելացնելով, թե վերջին անգամ երբ Ս.Սարգսյանը Լատինաամերիկյան երկրներ էր մեկնում, ՕԵԿ ղեկավարը նրան չի ճանապարհել:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում