Friday, 19 04 2024
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը

Ծառուկյանը գտել է Սարգսյանի և Աբրահամյանի թույլ տեղը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը, ըստ էության, չի հերքել տեղեկությունները, որոնք «Ժողովուրդ» օրաթերթն էր հրապարակել. որ նա արտասահմանից հրավիրված իմիջմեյքերների օգնությամբ նախագահական նիստուկաց է սովորում: Այսինքն՝ ԲՀԿ նախագահը պատրաստվում է նախագահական նիստուկացի, ասել կուզի՝ 2018 թվականին նա պատրաստվում է առաջադրվել:

Թեև, 2013-ից առաջ էլ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում էր, ըստ որում՝ ոչ թե իմիջմեյքերներ հրավիրելով, այլ ինքն էր գնացել Բրյուսել ու եվրոպական չինովնիկների շուրթերով հաղորդագրություններ էին գալիս, որ նրան իսկական նախագահական թեկնածու են տեսնում: Արդյունքում Ծառուկյանը նախագահական ընտրություններում չառաջադրվեց: Այնպես որ նիստուկաց սովորելն իրականում նախագահության թեկնածու առաջադրվելու կնիք չէ իհարկե:

Սա, սակայն, բնութագրում է Հայաստանում քաղաքական գործընթացների բնույթը: Այսինքն՝ այդ գործընթացներում, այսպես ասած, հասարակական մեսիջներ են դիտարկվում ոչ թե սկզբունքային և հստակ, կոնկրետ դիրքորոշումները օրակարգային համապետական նշանակության հարցերում, այլ նման, այսպես ասած, «աքսեսուարային» իրադարձություններն ու գործընթացները: Այլ կերպ ասած՝ սա ընդամենը «աքսեսուարային» քաղաքականության դրսևորում է, որով Հայաստանում զբաղված են բոլորը՝ և՛ իշխանությունների, և՛ ոչիշխանությունների դաշտում:

Սերժ Սարգսյանը զբաղված է լատինաամերիկյան տուրնե-աքսեսուարով, նրա գլխավոր «ընդդիմադիր» Գագիկ Ծառուկյանն էլ համալրում է իր «ընդդիմադիր» աքսեսուարների շարքը և չի հերքում նախագահական նիստուկացի պատրաստվելու մասին տեղեկությունները՝ ցույց տալու համար, որ զբաղվում է քաղաքականությամբ:

Չպետք է բացառել նույնիսկ, որ աշնանը ոչիշխանական քառյակը իշխանություններին նոր պահանջ ներկայացնի, արդեն նախագահական նիստուկացի կիրառման հետ կապված, պահանջելով, ենթադրենք, Սերժ Սարգսյանի համար դժվար նորամուծություններ, որոնք կիրառելու անկարողության արդյունքում քառյակը պառլամենտում կբարձրացնի Սերժ Սարգսյանի անգործունակության հարցը: Այսինքն՝ նախագահական նիստուկացը այն կռվանն է, որով, ի վերջո, հմուտ մարտավարության արդյունքում ոչիշխանական ուժերը կհասնեն Սերժ Սարգսյանի իմպիչմենտի իրավական անկասելի հիմքերին: Առավել ևս, որ Գագիկ Ծառուկյանի մրցակից Հովիկ Աբրահամյանը, որը ևս ակնհայտորեն ակնկալում է լինել հանրապետության հաջորդ նախագահը, կարծեք թե ևս խնդիրներ ունի նիստուկացի հետ կապված, որոնք դրսևորվեցին դեռ ԱԺ նախագահի պաշտոնում նրա եվրոպական այցերից մեկի ժամանակ՝ «ճոխ զավտրիկի» հայտնի պատմությամբ:

Հավանական է նաև, որ Գագիկ Ծառուկյանն ուսումնասիրել է մրցակցի թույլ կողմերը և պատրաստվում է նրա հանդեպ առավելության: Առավել ևս, որ նա այդ թույլ կողմերն ուսումնասիրելու մեծ հնարավորություններ ունի, քանի որ ունի Հովիկ Աբրահամյանի հետ ոչ պաշտոնական միջավայրում էլ շփվելու հնարավորություններ:

 

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում