Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան կարծում է, որ իր թիմը դեռ չի նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 13-րդ տուրից հետո «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև միավորների տարբերությունը հասել է 11-ի: Երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկո»-ի խաղացողները կատալոնացիներին զիջում են ընդամենը 3 միավորով.
«Այո, մենք առաջնության առաջատարն ենք, բայց դեռ բազմաթիվ հանդիպումներ կան: Չեմ կարծում, որ «Ռեալ»-ի կարգի թիմն արդեն հանձնվել է և չի պայքարելու չեմպիոնության համար: Վստահ եմ, որ նրանք պայքարելու են մինչև վերջ»,- հայտարարել է Իսպանիայի հավաքականաի խաղացողը:









































