Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վազգեն Խաչիկյանի անատոմիան

Ավանդույթի համաձայն` այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդի նիստից հետո հրավիրեց մամլո ասուլիս, որի ընթացքում քննարկվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` սոցիալական ապահովությանը պետական բյուջեից հատկացված միջոցների հատկացումն ու օգտագործումը, ինչպես նաև Վերահսկիչ պալատի խորհրդի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի, 24-ի և նոյեմբերի 8-ի մի քանի որոշումների համաձայն իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը:

Իշխան Զաքարյանի խոսքերով, ստուգման արդյունքները վերաբերում են 2010 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ դեռևս նախագահում էր Վազգեն Խաչիկյանը, իսկ ստուգումները վերաբերում են թոշակի և նպաստի վճարման ոլորտներին:

Իշխան Զաքարյանի խոսքերով, Վերահսկիչ պալատի կողմից ստուգվել են սոցիալապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից 14-ը` Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Ավան, Արաբկիր, Շենգավիթ, Մաշտոց, Էրեբունի, Նուբարաշեն, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Գյումրի, Վանաձոր, Արարատ, Արտաշատ, Մասիս տարածքային բաժանմունքները:

«Ստուգված 14 տարածքային բաժիններում մեր խնդիրն է եղել թոշակ-նպաստ համակարգում բացահայտել ընդհանրական խախտումները: Ստուգման արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, օրինակ` մահացած կենսաթոշակառուներին վճարված գումարներ: 2008, 2009, 2010 թվականների 8 ամիսների կտրվածքով ՀՀ մահացած կենսաթոշակառուների թիվը եղել է 58,921 հոգի, Վերահսկիչ պալատի կողմից ստուգվել է 843 գործ, հայտնաբերվել է 581 տարաբնույթ խախտում»,-պարզաբանեց Իշխան Զաքարյանը և խոսեց օրինակներով:

Մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար, օրինակ` 2005 թվականի օգոստոսին մահացած կենսաթոշակառու Վ.Վ.Մելքոնյանը 2009 թվականի հուլիսին դիմում է գրել և ստացել 1,244,040 դրամի չափով դեպոնենտային գումար, այնինչ Վերահսկիչ պալատի կողմից հանգուցյալի բնակարանի ստուգումների արդյունքում հանգուցյալի հարսը դիմում է գրել, որ սկեսուրը մահացել է 2005 թվականի օգոստոսի 14-ին և նշված ամսաթվից հետո թոշակ չի ստացել. օրենքի համաձայն` երբ կենսաթոշակառուն մահանում է, նրա թոշակը պետք է դադարեցվի, սակայն ստուգումները ցույց են տվել, որ մահացածի անվամբ վճարումները շարունակվում են:

Հայաստանում 14,287 կենսաթոշակառուներ կան, որոնց 2008-2009 թվականներին դեպոնենտ պետք է վճարեն: Վերահսկիչը ստուգել է 1,656 գործ և հայտնաբերել 1,157 խախտում: Ստուգումները ցույց են տվել, որ արդեն վճարված ժամանակաշրջանի համար կատարվել է կրկնակի վճարում:

Օրինակ` կենսաթոշակառու Աշոտ Մ.-ին 2008 թվականին միանվագ վճարվել է 6 ամսվա կենսաթոշակ, 3 ամիս անց նույն ժամանակաշրջանի համար կատարվել է կրկնակի վճարում կամ վճարումից հետո տեղեկատվական բազայում ներկայացվել է որպես չվճարված:

Հետաքրքիր է նաև արդեն 15 տարի ԱՄՆ-ում բնակվող Ղևոնդ Տոնոյանի և Մարգո Մկրտչյանի օրինակը: Վերջիններս Հայաստանում են եղել 4-5 տարի առաջ, 2009 թվականին չեն վերադարձել Հայաստան, այնինչ նոյեմբերի 3-ին ստացել են 842,430 և 978,261 դրամ կենսաթոշակ:

Հարկ է նկատել, որ եթե կենսաթոշակառուն չի բնակվում Հայաստանում, վերադառնալու դեպքում դիմումի համաձայն կարող է ստանալ վերջին երեք տարվա կենսաթոշակը: Այս քաղաքացիները Հայաստան չեն վերադարձել, բայց վերջին երեք տարվա թոշակը ստացել են:

Խախտումները շատ են նաև վետերաններին կատարվող վճարումների հետ կապված: Օրինակ` 2007 թվականին մահացած վետերան Արտակ Սարգսյանը մինչև Վերահսկիչ պալատի ստուգումները շարունակել է պատվովճարներ ստանալ: Կամ նախկինում պատվովճար ստացող վետերանը ընթացքում այլ երկրի քաղաքացի է դարձել, ինչի արդյունքում նրան կատարվող վճարումը պետք է դադարեցվեր, այնինչ շարունակվել է:

Նմանօրինակ փաստերի վերաբերյալ Վերահսկիչ պալատը զեկուցել է Սերժ Սարգսյանին, որն էլ աշխատանքից ազատել է սոցիալական ապահովության պետ Վազգեն Խաչիկյանին:

Արդյունքում` 2011 թվականի հունվարից թոշակառուների վճարումը ՀՀ կառավարության որոշմամբ իրականացնում է Հայփոստ ընկերությունը: Իշխան Զաքարյանը օրերս կրկին հանդիպել է Հայփոստի ղեկավարության հետ և զեկուցել Սերժ Սարգսյանի հրահանգը. «Կա կենսաթոշակառու` կա վճարում, չկա կենսաթոշակառու` ուրեմն ցանկացած վճարում խստորեն պատժվելու է: Ես ներկայացրի առավել ցայտուն օրինակները, իսկ արդյունքում ինչքան գումար է փոշիացել, ինչքանով կմաքրվեն ցուցակները և ինչքան գումարներ կնախատեսվի` ցույց կտա ժամանակը»,- եզրափակեց Իշխան Զաքարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում