Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Այս փուլում Ռուսաստանին ձեռնտու չէ լարվածության նոր օջախը Ղարաբաղի շուրջ. Jane’s Intelligence

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

-Վերջին օրերին բավական լարված է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Տեսակետներ են հնչում, որ դեստաբիլիզացիան ԼՂ հակամարտության շուրջ Ռուսատանի պատասխանն է Արևմուտքին այն բանի համար, որ Արևմուտքը փորձում է այլընտրանքային ռեսուրսներ գտնել ռուսական էներգակիրների փոխարեն: Հիմնական պնդումն այն է, թե Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ ադրբեջանական գազատարներն իր կամքով մեկ ակնթարթում կարող են հայտնվել կրակահերթերի տակ: Իրատեսակա՞ն են նման համեմատությունները:

-Ըստ իս՝ ոչ: Բավական հավակնոտ տեսակետ է, որը ես անիմաստ եմ համարում մի քանի պատճառներով: Առաջինը՝ պետք չէ ԼՂ հակամարտությունը կապել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցների հետ էներգետիկ ոլորտում: Ես չեմ հերքում՝ Ադրբեջանը որոշակի դերակատարություն ունի Եվրոպայի էներգետիկ շուկայում, սակայն այդ դերակատարությունը Ռուսաստանի համեմատ չնչին է: Ասեմ, որ «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման դեպքում Ռուսաստանը կկարողանա շուրջ 63 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարել Եվրոպա, իսկ Ադրբեջանը «Շահ Դենիզ» նախագծերով հասցնում է միայն տասը միլիարդ խորանարդ մետր: «Հյուսիսային հոսքը» երկու-երեք գազամուղ ունի, և նույնիսկ անիմաստ է ռուսական էներգետիկ կարողությունն Ադրբեջանի էներգետիկ կարևորության հետ համեմատելը:

Ռուսաստանը կարիք չունի պայթեցնելու գազամուղն իր կարևորությունը շեշտելու համար: Էներգետիկ պայմանագիր գոյություն ունի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանի գազի մի մասը ռուսական գազամուղով է վաճառվում, ռուս-ադրբեջանական էներգետիկ հարաբերությունները շատ լավ վիճակում են։ Կարիք չկա վնասելու այդ հարաբերությունները, Ռուսաստանի համար ԼՂ հակամարտությունն արդեն իսկ խնդիր է, կարիք չկա նորը ստեղծել:

Այս լարվածության պատճառն, ըստ իս, այլ տեղ պետք է փնտրել: Վերջին զարգացումները պարզապես Ադրբեջանի նյարդայնության արդյունքն են, որովհետև Բաքուն փորձում է հասկացնել Արևմուտքին և Ռուսաստանին, որ իրենք պատրաստ են դիմակայել ցանկացած շարժման, իրենք կդիմադրեն ցանկացած որոշման, ԼՂ հարցում, որտեղ ինքնորոշման սկզբունքը կգերադասվի տարածքային ամբողջականության սկզբունքին, որ Ղրիմն իրենց համար անընդունելի է: Եթե ՌԴ-ն խոսում է ինքնորոշման սկզբունքի մասին, ադրբեջանցիները փորձում են լարվածության միջոցով ցույց տալ, որ Ղրիմը մասնավոր դեպք է, և ԼՂ-ի դեպքում զիջման չեն գնա և պատրաստ են պահել ստատուս քվոն: Ռուսաստանը պատրաստ չէ օգնել այս երկու երկրներին հիմա, Բաքուն, ճիշտ է, նյարդայնացած է, բայց կարիք չկա անհանգստանալու: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն էլ ազդանշան էր Արևմուտքին և տարածաշրջանին այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստվում ԼՂ հակամարտությունը լուծել Ղրիմի սցենարով: Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ-ի դեպքում այդ սցենարով:

Ադրբեջանն աշխատում է պահպանել իր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՄՄ անդամների, Ղազախստանի հետ, որպեսզի պահպանի ԼՂ հակամարտության ստատուս քվոն, այսինքն՝ այն, ինչ կար նախկինում: Չեմ կարծում, թե Ռուսատանը կարիք ունի ևս մեկ անգամ հիշեցնել, որ կարևոր է Արևմուտքի համար էներգետիկ ոլորտում, իսկ Արևմուտքը ախորժակ չունի նոր հակամարտության մեջ ներգրավվելու:

-Ձեր մատնանշած կոնտեքստում բավական ինտենսիվացել են ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներն, ու տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ Հայաստանի ազատագրած շրջաններից երեքի վերադարձը՝ որպես կանխավճար Ադրբեջանի՝ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին մասնակցության դիմաց:

-Չգիտեմ, թե որքանով են շահարկումները ճիշտ, որովհետև ես պաշտոնական հայտարարություն չեմ տեսել։ Եթե կան առաջարկություններ, ապա գուցեև դրանք ներքին խոհանոցային խոսակցություններ են: Եթե նման տարբերակ Ադրբեջանն ընդունի, գուցե դա կլինի կոմպրոմիս, կլինի հակամարտության լուծման ինչ-որ մի տարբերակ, այս դեպքում ԼՂ-ն կստանա ճանաչում Ադրբեջանի կողմից: Իսկ եթե Ռուսաստանը սա մանրադրամ է դիտարկում, ապա բնակչությունն իր որոշումը կթելադրի: Եթե նույնիսկ մեր իշխանություններն ի վիճակի չեն Ռուսաստանի ներկայիս իշխանություններին դիմակայել, Ռուսաստանը պետք է այդ հարցը լուծի, այսինքն՝ հաշվի նստի ՀՀ բնակչության հետ: Ծայրահեղ շահարկում է սա, եթե այդպես լինի, կդեստաբիլիզացվի տարածաշրջանը:

-Թվում է, որ Արևմուտքը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահների, փորձում է բանակցություններ հրահրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Օրինակ՝ Ուորլիքը ներկայացրեց կարգավորման 7 սկզբունքները, իսկ Օլանդը Ալիևին ու Սարգսյանին հրավիրեց Փարիզ հանդիպման, որը, ևս, ըստ որոշ տեղեկությունների, ամերիկյան նախաձեռնություն է: Բանակցություններ սկզբունքների շուրջ հնարավոր համարո՞ւմ եք ներկայումս, երբ Ռուսաստանը, որպես համանախագահ պետություն, այնքան էլ հետաքրքրված չէ կարգավորմամբ և կարող է տապալել արևմտյան նախաձեռնությունները:

-Սկզբունքները բավական հստակ են, պարզապես Ադրբեջանն առանձնապես չի ցանկանում ներգրավվել այս բանակցությունների մեջ մի իրավիճակում, երբ զուգահեռաբար Բաքուն փորձում է ապահովել Ռուսաստանի չեզոքությունն այս հարցում և կանխարգելել Ղրիմը նախադեպ դարձնելուն ուղղված քայլերը: Այս պահին Ադրբեջանը փորձում է նախ Ռուսաստանի քաղաքականությունը պահել նույն շրջանակում, ինչ նախկինում էր, և դրանից հետո միայն մասնակցել նոր ձևաչափերի, չի կարող որևէ լուրջ արդյունք լինել այսօր բանակցությունների արդյունքում: Տարածաշրջանում լուրջ դերակատարություն ունեցող երկիրը Ռուսաստանն է, չի լինի կարգավորում հետղրիմյան փուլում: Իսկապես պետք է պարզել, թե նոր հանդիպումը լուծման ինչ ճանապարհ է առաջարկելու և որքանով է արդյունավետ:Այսօր խոչընդոտ է այն, որ Ռուսաստանի շահերից է բխում հակամարտությունը չկարգավորելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում