Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրենք չեն դիտարկում Գորիում (Ստալինի ծննդավայր, Արևելյան Վրաստան) Իոսիֆ Ստալինի ապամոնտաժված հուշարձանի վերականգնման հարցը:
Ստալինի ամենահայտնի հուշարձանը Գորիի կենտրոնական հրապարակից իշխանությունների հրամանով ապամոնտաժվել է 2010 թվականին: Նախատեսվում էր դրա փոխարեն կանգնեցնել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի և ստալինյան բռնությունների զոհերի հուշարձանը:
Հոկտեմբերին Գորիում հավաքվել էր 5000 ստորագրություն՝ Ստալինի ապամոնտաժված հուշարձանի վերականգնման համար: Սակայն Վրաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ իրենք հուշարձանի վերականգնման հարցում որևէ դիմում չեն ստացել Գորիի բնակիչներից կամ քաղաքապետարանի աշխատակիցներից:
Երեկ հայտնի դարձավ, որ Արևելյան Վրաստանում ընկած Զեմո Ալվանի գյուղում վերականգնվելու է 2011 թվականին ապամոնտաժված Ստալինի հուշարձանը:









































