Tuesday, 09 06 2026
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար

Այսօր կիթառի լեգենդ Ջիմի Հենդրիքսը կդառնար 70 տարեկան (տեսանյութ)

Այսօր աշխարհահռչակ ռոք-կիթառահար, երգիչ ու երգահան Ջիմի Հենդրիքսի ծննդյան օրն է. նա կդառնար 70 տարեկան:

Ջիմի Հենդրիքսը ծնվել է 1942 թ. նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում՝ Սիեթլում, զինվորականի ընտանիքում և ստացել է Ջոնի Ալեն անունը: Ավելի ուշ հայրը փոխել է որդու անունը՝ դարձնելով Ջեյմս Մարշալ։

1951 թ. տղայի ծնողները բաժանվում են, իսկ 1958 թ. մահանում է նրա մայրը: Ջիմին լքում է դպրոցը և իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում կիթառ նվագելուն և Բի Բի Քինգի, Մադի Ուոթերսի և Էլմոր Ջեյմսի ձայնագրությունները լսելուն:

Ջիմ Հենդրիքսի առաջին խումբը եղել է The Velvetones-ը, որից հետո նվագել է The Rocking Kings (1959), Thomas & The Tomcats (1960) խմբերում:

1961 թ. նա զորակոչվում է բանակ, որտեղ ծառայում է դեսանտային զորքերում: Ծառայության ընթացքում Ջիմին ծանոթանում է Բիլ Կոքսի հետ և նրանք միասին ստեղծում են King Kasuals խումբը:

1964 թ. Ջիմի Հենդրիքսը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ Մորիս Ջեյմս ծածկանվամբ սկսում է աշխատել որպես հրավիրված կիթառահար Սեմ Կուկի, Թինա Թյորների և The Isley Brothers խմբի հետ: Որոշ ժամանակ նա նվագել է Լիթլ Ռիչարդի խմբում, սակայն նրանց փոխհարաբերությունները այդքան էլ լավ չեն ձևավորվել, և նա հեռանում է՝ հիմնելովThe Rainflowers խումբը, որը հետագայում անվանափոխվում է The Blue Flames-ի: Փոխվում է նաև կիթառահարի կեղծանունը. նա դառնում է Ջիմի Ջեյմս:

Այս ժամանակաշրջանում նա ծանոթանում է Animals խմբի նախկին անդամ Չես Չենդլերի հետ, որը օգնում է Ջիմիին հաստատվել Լոնդոնում և 1966 թ. աշնանը ստեղծել Jimi Hendrix Experience խումբը, որի կազմում, բացի Հենդրիքսից, մտնում էին թմբկահար Միթչ Միթչելը և բաս-կիթառահար Նոել Ռեդինգը:

Կարճ ժամանակաընթացքում Հենդրիքսը դառնում է Լոնդոնի երաժշտական շրջանակնների խոսակցությունների գլխավոր թեման:

Հենդրիքսի առաջին Hey Joe սինգլը 1967 թ. սկզբներին գլխավորում է բրիտանական չարտերը, որին հաջորդում են Purple Haze, The Wind Cries Mary, Fire կատարումները և տրիոյի Are You Experienced առաջին ալբոմը:

Համերգներին Հենդրիքսը հանդես էր գալիս վառ բեմական հագուստով, կիթառ էր նվագում ատամներով, եղունգներով: 1967 թ. մարտի 31-ին համերգներից մեկի ժամանակ նա այրում է կիթառը, որից հետո հայտնվում է հիվանդանոցում ձեռքի այրվածքներով: Այս բեմական հնարքը հետագայում կիրառվում է նրա կողմից Fire երգի կատարման ժամանակ:

1967 թ. թողարկվում է խմբի երկրորդ ալբոմը՝ Axis Bold as Love-ը, իսկ մեկ տարի անց լույս է տեսնում ԱՄՆ-ում ձայնագրված Electric Ladyland ալբոմը:

1968 թ. խումբը սկսում է քիչ շրջագայել և կենտրոնանում է ստուդիական աշխատանքի վրա: Ջիմին ստուդիա է ձեռք բերում Նյու Յորքում և շատ փորձեր է անցկացնում դրանում: Խմբում սկսում են տարաձայնություններ, որոնց պատճառ են դառնում Հենդրիքսի և Ռեդինգի միջև վեճերը և հին ընկերների հետ վերամիավորվելու՝ Ջիմիի մոտ ծագած գաղափարը:

1969 թ. փետրվարի 24-ին Ջիմի Հենդրիքսի խումբը ելույթ է ունենում Լոնդոնի «Ալբերտ Հոլ» համերգասրահում: Համերգը ձայնագրված է և համարվում է խմբի վերջին պաշտոնական ելույթը: Դրանից հետո խումբը շրջագայում է ևս կես տարի: 1969 թ. Դենվերում տեղի ունեցած համերգից հետո խումբը լքում է Նոել Ռեդինգը:

1969 թ. Ջիմին խնդիրներ է ունենում օրենքի հետ: Նա ձերբակալվում է Տորոնտոյի օդանավակայանում այն բանից հետո, երբ նրա ճամպրուկում հայտնաբերվում է թմրանյութ: Սակայն 10 հազար դոլար գրավի դիմաց նա ազատ է արձակվում:

Նույն թվականին Ջիմին ստեղծում է Band Of Gypsys խումբը, որի կազմի մեջ մտնում են նրա բանակային ընկերը և ամերիկացի հայտնի թմբկահար Բադի Մայլզը: Որոշ ժամանակ անց նա The Experience խումբը վերածնելու անհաջող փորձ է կատարվում, որի արդյունքում ստեղծվում է Cry Of Love խումբը: Վերջինիս կազմի մեջ մտնում են The Jimi Hendrix Experience և Band Of Gypsys խմբերի երաժիշտները՝ Հենդրիքսը, Կոքսը և Միթչելը:

1970 թ. օգոստոսի 1-ին կայանում է Հենդրիքսի վերջին ելույթը ԱՄՆ-ում, իսկ օգոստոսի 30-ին՝ Մեծ Բրիտանիայի Isle of Wight փառատոնում: Վերջին անգամ Ջիմին ելույթ է ունեցել 1970 թ. սեպտեմբերի 6-ին Դանիայի Isle of Fehmarn փառատոնում:

1970 թ. սեպտեմբերի 18-ին Ջիմի Հենդրիքսին մահացած են գտնում Լոնդոնի Samarkand հյուրանոցի համարում: Այդ ժամանակ նա ընդամենը 37 տարեկան էր: Պաշտոնական վարկածով, մահվան պատճառը համարվում է թմրանյութերի չարաշահումը:

Երաժշտի մահից հետո թողարկվում են երգերի հավաքածուներ, նոր ալբոմներ, որոնց մեծ մասը ստեղծվում են Ջիմի Հենդրիքսի չավարտված ստուդիական ձայնագրությունների հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում