Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

ՕԵԿ-ն ինչո՞վ է պակաս

«Օրինաց երկիրը» հինգ գերակայությունից բաղկացած մի ծրագիր է մշակել, որն իրականացնելու դեպքում երկրի վիճակը կփոխվի: Այս մասին այսօր այդ կուսակցության առաջնորդն է հայտարարել, որը մի քանի տարի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում:

«Օրինաց երկրի» անունը լսելուց հետո հասարակության շրջանում արձագանքների նկարագրությունը երևի թե տպագրության ենթակա նյութ չէ: Բայց դա չի խանգարում կուսակցությանը սկսել ընդդիմադիր դաշտում հերթական «մրցաշրջանի» նախապատրաստությունը, տալ կենսագրության ընդդիմադիր նոր փուլի մեկնարկը: Այս կապակցությամբ, ի դեպ, Հայաստանում շատերն են ծիծաղում ՕԵԿ-ի փորձերի վրա՝ ասելով, որ կուսակցությունն իրեն այլևս սպառել է: Սակայն շատ իզուր: Շնորհիվ Հայաստանում գործող գրեթե բոլոր կուսակցությունների՝ ՕԵԿ-ը և ընդհանրապես որևէ կուսակցություն Հայաստանում, ըստ էության, իր հնարավորությունները չի սպառել: Խնդիրն այն է, որ հասարակության և կուսակցությունների միջև անվստահության և անտարբերության այնպիսի մի պատնեշ է կառուցվել Հայաստանում՝ քաղաքականության որակների, նշաձողերի անկման պայմաններում, որ հասարակության համար այլևս բացարձակապես կարևոր չէ, թե ով երբ, ինչպես, որտեղ, ինչով և ումով կարող է ռեաբիլիտացվել:

Հասարակության համար այդ ամենն արդեն ոչինչ չարժե. ով որտեղ ուզում է՝ թող ռեաբիլիտացվի: Այնպես որ կուսակցությունները, որոնք, մեղմ ասած, բավական հաճախ են վարկաբեկվել իրենց գործողությունների և որոշումների արդյունքում, Հայաստանում, ըստ էության, միշտ շանս ունեն, քանի դեռ մենք գտնվում ենք հայաստանյան քաղաքական համակարգի նման որակների ու բնույթի պայմաններում, որոնք վերջնականապես օտարել են հասարակությանը կուսակցություններից, կամ ավելի շուտ՝ կուսակցություններն իրենք են օտարվել հասարակությունից՝ տրվելով համակարգային տարաբնույթ գործարքների շուրջ կառուցված խաղի կանոններին:

Եթե այսօր երկրում գլխավոր ընդդիմության առանցք կարող են հռչկավել ուժեր, որոնք Մարտի 1-ի համար իրար էին մեղադրում՝ մեկը ընդդիմության, մյուսը՝ իշխանության դիրքերից, ապա ի՞նչը պետք է խանգարի Մարտի 1-ի նախօրեին մոտ 300 հազար ընդդիմադիր ձայները իշխանություններին վաճառած քաղաքական ուժին «ռեաբիլիտացվել» այդ ամենի համար և արդեն իր տեղն ունենալ ընդդիմադիր դաշտում:

Մտածելու բան են ունենում այն քաղաքական ուժերը, որոնք հասարակության աջակցության վրա են դնում իրենց հույսը, որոնք իրենց օրակարգը ձևավորում են հասարակական պատվերի և պահանջարկի հիման վրա, որոնք իրենց ուժը համարում են հասարակության շահերի հանդեպ հավատարմությունը: Մտածելու բան ունենում են նման որակներով և արժեքներով առաջնորդվող քաղաքական համակարգում գործելու հայտ ներկայացնող ուժերը: Իսկ Հայաստանի կուսակցությունների պարագայում, առավել ևս՝ խորհրդարանական, մտածելիքը բոլորովին այլ բան է, և նրանք ռեաբիլիտացիայի խնդիր ունենում են իշխանական համակարգում, ոչ թե հասարակության աչքին: Այդ կուսակցությունների համար կարևոր է, որ իշխանական համակարգից դուրս չմնան, իշխանական համակարգում վերջնականապես անպետքություն չհամարվեն և այդպիսով զրկվեն որևէ համագործակցության առաջարկ ստանալու հնարավորությունից:

Ահա այս տեսանկյունից, եթե ԲՀԿ-ն առաց կաշկանդվելու երկիրը փրկելու հայտ է ներկայացնում, կարծես ինքը որևէ կապ չի ունեցել երկիրը այս վիճակին հասցրած իշխանությունների և համակարգի հետ, ՕԵԿ-ն ինչո՞վ է պակաս, որ նման հայտ չներկայացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում